Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տնտեսության իրական ծավալները նվազել են. վերականգնման մասին խոսելը պրիմիտիվ մանիպուլյացիա է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության իրական ծավալները չեն վերականգնվում, ինչն այս պահի դրությամբ փաստում է գնաճ-տնտեսական ակտիվության ցուցանիշ հարաբերակցությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունվար-մայիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև կառավարության կողմից տարեվերջին կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճին: Նշենք, որ հունվար-մայիսին պաշտոնական տվյալներով արձանագրվել է 4,3 տոկոս տնտեսական աճ:

«Իրենց վիճակագրությանը, բնականաբար, դժվար է հավատալ, բայց անգամ իրենց վիճակագրությամբ ենք փաստում, որ ՏԱՑ-ն աճել է 4,3 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում աճել է 5,5 տոկոսով: Երկրորդ ցայտուն ցուցանիշը արդյունաբերության ոլորտինն է, որտեղ ունենք 2,3 տոկոս աճ: Սա այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են ավելի քան 9 տոկոսով: Առևտրի դեպքում էլ 7,4 տոկոս աճ կա, բայց միայն սննդամթերքի գները այս նույն ժամանակահատվածում 7,6 տոկոսով են ավելացել: Ավելի ծանր է իրավիճակը ծառայությունների ոլորտում: Փաստացի, նախորդ տարվա համեմատ այս ոլորտում նույն շրջանառությունն ունենք, երբ ծառայությունների գները ևս աճել են: Այստեղ ծառայությունների իրական ծավալների անկումը ևս ակնհայտ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս շարքը կարելի է շարունակել, բայց մեկ այլ կարևոր գործոն կա. «Հիմնական գործոնը բազայի էֆեկտն է: Այսինքն, ծավալների նվազման ցուցանիշներն առկա են նույնիսկ այն պարագայում, երբ նախորդ տարի մարտից սկսած մեր տնտեսությունը համատարած սահմանափակումների մեջ էր: Նույնիսկ բազայի էֆեկտի նման բարձր առկայության դեպքում 2020 թվականի համեմատ տնտեսության իրական ծավալների վերականգնում դեռ չունենք: Սա է իրողությունը: Եվ բազայի էֆեկտը մինչև տարեվերջ շարունակվելու է, որովհետև այս իշխանական խմբակի կողմից համավարակի տապալումից բացի, մենք նաև մեկ այլ բազային էֆեկտ առաջացնող երևույթ՝ պատերազմ ունեցանք, որի ձախողումները ևս տնտեսական անկման բերեցին: Չնայած չեմ կարծում, որ տարին 6 տոկոսով կփակեն, բայց եթե անգամ իրենց կանխատեսած 6 տոկոս ՀՆԱ-ի աճն էլ ցույց տան, պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները. նախ՝ իրավիճակն ակնհայտորեն այնքան վատ է, որ նույնիսկ այսօրվա պոպուլիստ իշխանություններն են փաստացի ասում, որ մինչև տարվա վերջ շարունակելու ենք մեր տնտեսական անկումը:

Ինչո՞ւ, որովհետև 6 տոկոս աճով նույնիսկ անվանական չենք վերականգնվում՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի անկումը 7,6 տոկոս էր: Երկրորդ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում գնաճը մեր երկրում կմոտենա երկնիշ ցուցանիշի: Մեծ հաշվով, տնտեսության իրական ծավալներով մենք ունենալու ենք մոտավորապես այնչափ անկում, ինչն արձանագրվեց նախորդ տարի՝ հաշվի առնելով գնաճն ու բազայի էֆեկտը: Այսինքն, այստեղ վերականգնման մասին խոսելն ուղղակի պարզ ու պրիմիտիվ մանիպուլ յացիա է»:

Թադևոս Ավետիսյանն ավելի հանրամատչելի համատեքստում դիտարկեց իրավիճակը. «Պարզ ասած՝ գներն ավելի արագ են աճել, քան տնտեսությունը: Երբ գներն աճում են, դրամական արտահայտությամբ շրջանառությունները, բնականաբար, ևս աճում են: Օրինակ՝ երբ նախկինում տասը ձեթ էր վաճառվում, 6000 դրամի շրջանառություն էր: Հիմա այդ նույն տասը ձեթը 11 000 դրամի շրջանառություն է: Այսինքն, երբ գներն աճել են 5,5 տոկոսով, և գոնե այդքան չի աճել տնտեսությունը, նշանակում է՝ տնտեսության իրական ծավալները նվազել են: Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ Համաշխարհային բանկը և անգամ մեր Կենտրոնական բանկը 6 տոկոս աճ չեն կանխատեսում:Բայց եթե անգամ այս պոպուլիստների կանխատեսած թիվն ունենանք, այս գնաճի պայմաններում անկումը նույն տեմպերով շարունակվելու է»:

Նրա խոսքով՝ գործ ունենք ահագնացող գնաճի հետ: «Ընդհանուր առմամբ, գնաճն անկախ երևույթ չէ, այն արտացոլվում է երկրի տնտեսությամբ: Այն անխուսափելի է, երբ շարունակվում է տնտեսական անկումը: Ընդհանուր տնտեսական բարձր ռիսկերի պարագայում հատկապես ներկրվող ապրանքների ուղղությամբ գնաճն անխուսափելի է: Հիմա 5,5 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, որտեղ ամենատարբեր ապրանքներ են ներառված: Ընդ որում, այդ ցուցանիշի մեջ առաջին անհրաժեշտության ապրանքները շատ քիչ տեսակարար կշիռ ունեն: Իրականում այս հինգ ամիսներին մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներից միայն սննդամթերքինն աճել է 7-8 տոկոսով: Միևնույն ժամանակ, կաթնամթերքի, ձեթի, յուղերի, հացի, հացամթերքի, ձվի ու մսամթերքի գներն առնվազն կրկնակի, եռակի ավելի բարձր չափով են աճել: Այստեղ մենք 20-30 տոկոսին մոտեցող գնաճ ունենք:

Բարձրացել են նաև դիզվառելիքի և բենզինի գները: Այսպիսի իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ կրճատվում են մարդկանց իրական եկամուտները: Այսինքն, տնտեսությունն անկում ունի, այն չի վերականգնվում, եկամուտները գրեթե չեն աճում, բայց գներն են աճում առաջանցիկ ձևով: Միևնույն ժամանակ, մարդկանց ծախսերն են ավելանում նույն կյանքի որակը պահելու համար: Հետևաբար, գործ ունենք իրական եկամուտների նվազման և մարդկանց կյանքի որակի վատացման հետ: Ստեղծված իրավիճակը ցածր եկամուտ ունեցողների համար աղքատության հանգեցնող հստակ գործոն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:

 

Ինչ վերաբերում է գնաճի զսպման հնարավորություններին, նա նշեց. «Առհասարակ, գնաճի պատճառները տնտեսական երևույթներն են: Դա ներդրումների փախուստն է երկրից, օտարերկրյա ներդրումների համար առկա ռիսկերն են, գործոն են նաև աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև բացասական սպասումները, որոնք արդեն առաջացել են տնտեսվարողների մոտ և փոխել են նաև սպառողների վարքագիծը: Այսպիսի իրավիճակը կշտկվի, երբ այդ գործոնները կչեզոքացվեն և կայուն անկումը կփոխարինվի կայուն զարգացմամբ: Մինչև դա տեղի չունենա, գնաճի և տնտեսական անկման հանգեցնող բոլոր երևույթներն առկա են լինելու: Կենտրոնական բանկը, ջանք չխնայելով, իրականացնում է մի քաղաքականություն, որով փորձում է ինչ-որ չափով նաև ազգային արժույթը կայունացնել, որ ինչ-որ չափով զսպի գնաճը: Բայց սրանք կարճաժամկետ արդյունքներ տվող գործիքներ են:

Այսինքն, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեն, ինչքան էլ հույսները դնեն տրանսֆերտների՝ դրսի փոխանցումների վրա, միևնույնն է, սա հարցի լուծում չէ, կարճաժամկետ արդյունքներ է ունենալու: Մեծ հաշվով, քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, քանի դեռ կան տնտեսական անորոշություններ, ռիսկեր, կապիտալի փախուստ և օբյեկտիվ բացասական սպասումներ տնտեսվարողների մոտ, մեր տնտեսությունը չի կարող վերականգնվել»:

Նրա խոսքով՝ քանի դեռ տնտեսական ազատ անկման փուլում ենք, նշվածից բխող լրացուցիչ բացասական երևույթներն ու հետևանքներն անխուսափելի են լինելու: «Ամենակարևոր խնդիրներից են գնաճը, տնտեսական անկումը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սոցիալական խնդիրների սրումը և իրական զբաղվածության մակարդակի նվազումը: Սրանք երևույթներ են, որոնք, բնականաբար, ազդում են նաև մարդկանց տրամադրությունների և վարքագծի վրա, և, վերջին հաշվով, հանգեցնում նաև արտագաղթի: Թվարկվածները, ինչպես նաև կյանքի որակի վատացումն ու ապագայի նկատմամբ անորոշությունների ելքերից մեկը դառնում է արտագաղթը, ինչն արտացոլվում է փաստերով: Մենք արտագաղթի նոր ալիքի հետ գործ ունենք, ինչն ինքնին բավականին վտանգավոր երևույթ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի
Ամենադիտված