Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տեղավորվում է քաղաքական հետապնդումների շղթայի մեջ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը դեռ հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների հիմնավորմամբ առաջարկվում է այդ պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք նշվածի ազդեցության ու հնարավոր ռիսկերի մասին: Մինչ նախաձեռնությունը դիտարկելը տնտեսական ազդեցությունների համատեքստում՝ ոչ պակաս էական է հասկանալ նշվածի քաղաքական ենթատեքստը: Հարցին՝ այստեղ քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ, կա՞, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է: Պատահական չէ, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Իսկապես, հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Ընդ որում, քաղաքական ասելով՝ նկատի չունեմ երկրում վարվող տնտեսական քաղաքականության կոնտեքստը, այլ այն, որ իշխող վարչախումբն ունի ընդգծված վերաբերմունք Սյունիքի հանքարդյունահանող ընկերությունների, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, թե ինչպիսի բառամթերքով և տոնայնությամբ էր մուրճը թափահարում և սպառնում ժանգոտ մեխերի նման քաշել և դուրս նետել: Մետալուրգիական հանքարդյունաբերության ոլորտը մուրճով չես կարող կարգավորել, այստեղ խելք է պետք, մասնագիտական քննարկումներ, համակարգային կոմպլեքս լուծումներ և հստակ նպատակ: Նպատակները պայմանականորեն նույնպես բաժանված են երկու մասի՝ ճնշումներ գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և հավաքագրել ավելի շատ գումարներ: Ի վերջո, նախագիծն անցել է երկու ընթերցում, բայց քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել, կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Սա նույնպես ինչ-որ կերպ բնութագրում է առկա իրողությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, գունավոր մետաղների բորսայական գների աճին ու հարցին՝ նաև այդ առումով որքանո՞վ է հիմնավորված ու արդարացված այս նախաձեռնությունը, տնտեսագետը նշում է. «Նախագծով բերվել էր նման հիմնավորում: Հղում անել համաշխարհային շուկայում գների որոշակի տատանմանը և փոփոխության ենթարկել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքը՝ կնշանակի որդեգրել որոշակի նախադեպային սկզբունք: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, եթե նավթի գներն ընկնեն՝ կարո՞ղ է փոխվել դրանց վերագրելի արտադրանքի ակցիզային հարկը, կամ եթե գունավոր մետաղների համաշխարհային գների նվազում տեղի ունենա, ի՞նչ պետք է անել, նորի՞ց վերանայել պետական տուրքերի դրույքաչափերը: Ինձ համար այս մոտեցումը հասկանալի չէ: Այս ոլորտում չի կարելի լուծումներ տալ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այն պետք է հայեցակարգերի հիմքերի վրա դրվի»:

Ա. Գևորգյանն ընդգծեց, որ առկա են ևս մի քանի կետեր, համաձայն որոնց՝ մուտքագրված գումարները պետք է օգտագործվեն կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման համար:«Այստեղ այդ քաղաքականության հստակեցման կարիքը կա, կամ եթե մշակված փաթեթ դեռևս չկա և հայտնի չէ, թե որ մարմինն է մշակում, որտե՞ղ են օգտագործվելու կամ օգտագործվելո՞ւ են արդյոք: Շատ հեղհեղուկ միտք է: Կամ ի՞նչ ասել է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների հեռանկարային զարգացում: Եթե նկատի են ունեցել խտանյութից մետաղի կորզման և վերջնարդյունքի ստացման գաղափարը, ապա այստեղ նույնպես պետք են հաշվարկներ, թե որքան ներդրում, հանքահետազոտության արդյունքների ինչպիսի պատկերի դեպքում է դա հնարավոր»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կան՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի կամ, ավելի ճիշտ, որպես հարցեր ձևակերպեցի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք խոր դիլետանտության հետ: Հարվածելով կոնկրետ գործող ոլորտին առանց ամբողջական լուծումների փաթեթների՝ կնշանակի ստեղծել նոր խնդիրներ: Եթե ոլորտից գլուխ չեք հանում, մատով մի կպեք: Ցանկացած մարդ կարող է նստել և ինտերնետից հանել լոնդոնյան բորսաների գներն ու շարադրել հիմնավորումներում, թե բա՝ գիտեք, գինը թանկացել է, բայց դրանից պետության օգուտները չեն ավելացել: Սա բավարար չէ, ոլորտի կայունությունը նույնպես առաջնահերթություն է: Խնդիրը պետք է դիտարկել սոցիալական ներառականության և երկրում վարվող կոշտ նեոլիբերալ տնտեսական քաղաքականության լույսի ներքո: Սկզբի համար հետ բերեք պրոգրեսիվ հարկման համակարգը, նոր մարդկանց սոցիալական խնդիրների հետևում թաքնվելով՝ մտեք քչից-շատից կայուն ոլորտներ: Ռիսկը ոլորտի ցնցումն է, իր բացասական հետևանքներով հանդերձ»:

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք այն երևույթին, ըստ որի՝ վերջին շրջանում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններ հայտնվում են իշխանության թիրախում: Խոսքը հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին է, որի գործունեությունն անգամ, ըստ հայտարարությունների, վտանգված է:

Հարցին՝ ի՞նչ էֆեկտ է այս ամենն ունենալու նաև օտարերկրյա ներդրումների առումով, նման գործընթացներն առհասարակ ինչպիսի՞ ֆոն են ստեղծում՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբի համար ասեմ, որ սույն փոփոխությունը ազդեցություն ունի բոլոր մետալուրգիական կոմբինատների վրա, որոնցից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Լավ հարց է, այդ հարցը պետք է տալ Ամուլսարը շահագործել փորձող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Օտարերկրյա ներդրողներին վանող գործելաոճ է: Որևէ ներդրող, եթե իմանա, որ ԱԱԾ-ով «կուլտուրական» ներխուժում են ձեռնարկություններ, ապա լուրջ մտածելու բան ունի: Հրատապ բերել արտահերթով արագ-արագ երկու ընթերցմամբ քվեարկել, զուգահեռ մտնել կոմբինատ և փորձել ստեղծել վախի ու բռնաճնշումների մթնոլորտ, սա որևէ լավ տեղ չի տանի: Կարծում եմ, որ այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տրամաբանորեն տեղավորվում է վերջին շրջանում քաղաքական հետապնդումների շղթայի մեջ: Հայաստանում բիզնեսն ուժային կառույցներով ստուգելու անհրաժեշտություն չկա և չի էլ կարելի, իսկ այնպիսի հսկա ոլորտների լուծումները, ինչպես հանքարդյունաբերության ոլորտն է, պետք է երկար մասնագիտական քննարկման արդյունքում ծնվեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում
Ամենադիտված