Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

 
 
 
 
 
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվա մամուլի հրապարակած տեղեկություններից մեկը ՀՀԿ–ի լուսավոր ապագային է վերաբերում` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը:

Լուրը, իհարկե, անակնկալ չէ, սակայն հետաքրքիր է` իշխանության վերաբաշխման դետալների համատեքստում: Եվ այսպես, վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին` Սերժ Սարգսյանը կարծես թե նաև մեսիջներ ուղարկեց` նրան տրվելու են թե տնտեսական, թե քաղաքական լայն լիազորություններ: Անգամ ՀՀԿ համագումարում անթաքույց ասվեց` Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Այդ համատեքստում բավականին երկար ժամանակ լռեցին ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին խոսակցությունները, ավելին` Կարապետյանը հայտարարում էր ՀՀԿ դեմքը փոխելու առաքելության մասին:

Ինչու այժմ Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշեց անձամբ ղեկավարել շտաբը: Առաջինը` ակտիվանում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը հիասթափվում է կառավարության գործունեությունից և վերանայում իր անվերապահ վստահությունը: Երկրորդը` Սարգսյանը հասկանում է, որ այս իրավիճակում շեշտը պետք է դնել Կարապետյանի փիառի վրա` ՀՀԿ–ի համար ձայներ կորզելու նպատակով, սակայն անլուրջ կլինի ՀՀԿ–ի վերարտադրության լծակները հանձնել առայժմ միայն պուպուշ խոսացող վարչապետին: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀԿ–ի համար բարդագույն այս իրավիճակում քաղաքական հենարան և բավարար մարդկային ռեսուրսներ առայժմ չունեցող Կարեն Կարապետյանը կարող է և տապալել իր իշխանության վերարտադրությունը:

Ավելին, իշխանության կուլիսներում խոսվում է, որ անգամ փիառի ռեսուրսները չեն բավականացնի մինչև ապրիլ: Ժամանակից շուտ չափազանց փչված սպասումները կսկսեն պայթել` զուգահեռաբար ՀՀԿ–ի վերաբերյալ ուրվագծելով տխուր քաղաքական ապագա...

Այս պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու վերադասավորել քաղաքական ֆիգուրները խաղատախտակին: Եթե այս ամենի համատեքստում դիտենք Ծառուկյանի վերադարձն ու նրա` Գյումրիում աննախադեպ ընդունելությունը վարչապետի անպաճույճ ընդունելության ֆոնին, ապա շուտով հակաիշխանական ընդվզումը կանխելու համար Սերժ Սարգսյանը կտրուկ քայլերի պետք է գնա, որովհետև ներկայի իր ռեսուրսով նա դժվար թե կարողանա դիմագրավել ներքին քաղաքական ճնշումներին և երկարացնել իր իշխանությունը:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի համար կարծես շտապ օգնություն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը, որի ենթատեքստերից մեկը մոտավորապես այսպիսին էր` չնայած այս շիլան դուք եք եփել, բայց ես կօգնեմ, որ ցնցումներ չլինեն: Եթե հաշվի առնենք, որ նա օժտված է տարբեր բևեռներին մի տանիքի տակ միավորելու բացառիկ տաղանդով` առաջիկայում այդ օգնությունը ՀՀԿ–ի համար փրկօղակի դեր կարող է խաղալ:

Միով բանիվ, ներկա և նախկին վարչապետներով կլծվեն գործի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով
Ամենադիտված