Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարություն, որ տանում է ճահիճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական պարտքն օր օրի ավելանում է։ Այն արդեն մոտեցել է 9 մլրդ դոլարին։ Միայն այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար։ Վեց ամսվա ընթացքում պարտքն աճել է ավելի քան 11 տոկոսով։ Հայաստանում այսօր արտաքին պարտքն ավելի արագ է աճում քան՝ տնտեսությանը։ Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։ Երկրորդ եռամսյակի ցուցանիշը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 5 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը եղել է 4,3 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է, քան պարտքի աճը։

Տնտեսության նկատմամբ պարտքի արագ աճը հանգեցնում է պարտքի ցուցանիշների վատացման։ Այն, ինչին մենք բախվել ենք հատկապես վերջին 2 տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2020թ. տվյալներով՝ կառավարության պարտքը հասել է ՀՆԱ 63,5 տոկոսին։ Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գնալով վատանում է։ Դրա հիմնական պատճառը նախ այն է, որ պարտքը արագ է աճում, հետո էլ՝ տնտեսությունը շատ դանդաղ է զարգանում։ Անցած տարի ունեցանք պարտքի գրեթե 9 տոկոսանոց աճ և համախառն ներքին արդյունքի 7,4 տոկոսանոց նվազում։ Մասնագետների կանխատեսումներով, այս տարի ևս ՀՆԱ աճի տեմպն ավելի ցածր կլինի, քան պարտքինը։

Միջազգային կազմակերպությունների ամենալավատեսական գնահատումները ցույց են տալիս, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2021թ. կարող է աճել առավելագույնը 4-4,5 տոկոսով։ Այս պահին արդեն պարտքի աճը 2-3 անգամ ավելի բարձր է այդ գնահատականից։ Առաջիկայում այն կարող է փոխվել, սակայն կտրուկ բարելավում չի սպասվում։ Դա նշանակում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության բացասական միտումները կշարունակեն խորանալ։ Թե այն մինչև ո՞ւր կհասնի, կարող ենք տեսնել միայն տարեվերջին։ Անցած տարվա տնտեսական անկումից հետո դեռևս տնտեսությունը չի վերականգնվել և սպասել, որ տարեվերջին կարող ենք հասնել 2019 թվականի մակարդակին սպասելի չէ։ Մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի պետական պարտքը ավելացել է ևս 1 մլրդ 548 մլն դոլարով։ Աճը հասնում է 21 տոկոսի։ Սա պարտքի ագրեսիվ ավելացում է, որն էլ հանգեցրել է պարտքի ցուցանիշների կտրուկ վատացման։ Վերջին 2 տարիներին կառավարության պարտքային պարտավորություններն ավելի արագ են աճել, քան ընդհանուր պարտքը։ Ընդհանուր պարտքն ավելացել է 1 մլրդ 548 մլն դոլարով, կառավարության պարտքը՝ 1 մլրդ 570 միլիոնով։

Պարտքի աճը մի փոքր զսպվել է Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունքում։ Թեև ԿԲ բաժինը պարտքի մեջ մեծ չէ։ Այն կազմում է ընդամենը 468 մլն դոլար։ Մնացածը կառավարության պարտավորություններն են, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին։ Կառավարության պարտքի մեծ մասը արտաքին պարտավորություններն են, որոնք հասնում են 6 մլրդ 209 մլն դոլարի։ Արտաքին պարտավորությունների մեջ այս տարի կտրուկ ավելացել են ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերի դիմաց ներգրավված պարտքերը։ 6,2 միլիարդից 1,6 միլիարդն այդ պարտքն է։ Ներքին պարտքը կառավարությունը հասցրել է գրեթե 2,2 մլրդ դոլարի։ Այս տարվա առաջին 6 ամսում այն ավելացել է շուրջ 235 մլն դոլարով։ Մեր պարտքը հասել է այնպիսի մակարդակի, որ պարտադրում է կանխարգելիչ քայլեր անել՝ այն նվազեցնելու ուղղությամբ։ Պարտադրանքը գալիս է ոչ միայն գործող օրենքից, այլև դրսից. միջազգային ֆինանսական կազմակերպությունները թելադրում են իրենց պահանջները։ Դրանք արտահայտվում են, մասնավորապես, հարկային օրենսդրության պայմանների խստացման, տնտեսության ու հասարակության վրա հարկային բեռի ավելացման ձևով։ Պարտքի այսօրվա բեռով մենք մտել ենք ռիսկային գոտի ու եթե ժամանակին չկարողանանք փոխել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, կարող ենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ։ Դա մեծապես կախված կլինի տնտեսական զարգացման մակարդակից։ Այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է ունենալ բարձր տնտեսական աճ։ Այնպիսի տնտեսական աճը, որը կգերազանցի պարտքի աճին։ Այլապես՝ շարունակելու ենք խորանալ պարտքի վտանգավոր գոտում։

Այս ամենի ֆոնին թե ինչ են մտածում կառավարության ներկայացուցիչները ոչ մեկին, հայտնի չէ։ Իշխանությունները պարտավոր են իրենց շուրջ համախմբել լավագույն մասնագետներին և ամեն գնով երկիրը դուրս հանել ստեղծված ճգնաժամային իրավիճակից, սակայն փոխանակ լուրջ քայլեր անելու` նրանք բարձրացնում են միայն ԱԺ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարը՝ 50000 դրամի փոխարեն, այն դարձնելով 250000 դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարալիզացման պատճառով կարող է լինել բյուջեի մուտքերի պակասորդ, քանի որ երկար տարիներ առաջատար հարկ վճարողներից մեկը հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է և այս ամենը ևս տնտեսությունը հասցնելու է ծանրագույն վիճակի։ Տնտեսական անկման վերաբերյալ անընդհատ հնչող ահազանգերին իշխանությունները չեն արձագանքում և լռում են նաև պատկան գերատեսչությունները։ Իշխանությունների անգործության հետևանքը մենք բոլորս կրելու ենք մեզ վրա իսկ թե ով է կրելու այս ամենի պատասխանատվությունը անհայտ է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ
Ամենադիտված