Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նպատակն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածությամբ որոշակի տարածքներ աստիճանաբար հանձնելն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտնի հայտարարությունները ստորագրելուց հետո ամեն ինչ ոչ թե ավարտվել, այլ նոր է սկսվում: Խոսքը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, տարածքների բռնազավթման, ռազմական ագրեսիայի, ինչպես նաև որոշակի տարածքների օկուպացիայի մասին է: Անդրադառնալով Ադրբեջանի՝ պարբերական բնույթ ստացած սահմանային սադրանքներին, «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը պարբերաբար սադրանքների դիմում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և որոշակի լարվածություն ստեղծում՝ լինի կրակոցների, հայկական բնակավայրերի գյուղացիների վրա հոգեբանական ազդեցության, զինծառայողների գերեվարման, նաև հրաձգության ձևով: Կա մի պարզ պատճառ, ըստ որի, Ադրբեջանը չի կասեցնելու իր այս գործելաոճը: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի ավելի քան 1000 զինծառայող գտնվում է ՀՀ տարածքում: Քանի դեռ ՀՀ օրվա իշխանություններն այդ զինծառայողներին իրավունքի ուժով և ուժի իրավունքով դուրս չեն բերել ՀՀ սահմաններից, այս ամենը շարունակվելու է: Մասնավորապես՝ ՀՀ-ն սկզբունքորեն կարող էր դիմել ՀԱՊԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածով. Ադրբեջանի զինուժը իրականացրել է ագրեսիա, որի հետևանքով օկուպացվել են ՀՀ որոշակի տարածքներ: Քանի դեռ իրավունքի ուժով ՀՀ-ն իր դաշնակիցներին չի դիմել կամ ուժի իրավունքով չի պաշտպանել իր երկրի սահմանները Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունից, նման սադրանքները պարբերաբար լինելու են: Առավել ևս, որ դրանք հստակ նպատակ ունեն: Խոսքը որոշակի տարածքներ, բարձունքներ վերցնելն ու պահելն է, ինչի մասին հրապարակային են հայտարարում: Ալիևն ասում է, որ իրենք դուրս չեն գալու այդ դիրքերից, ավելին՝ ամրապնդվելու են»,-ասաց նա՝ շեշտելով հայկական կողմից նշվածին ոչ համարժեք արձագանքների մասին:

«Օրինակ՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասում էր՝ կսպասենք, մինչև ադրբեջանցիները դուրս գան, բայց ադրբեջանցիները դուրս չեն գալու: Ավելին՝ նոր տարածքներ են վերցնելու: Այս իրողությունների պայմաններում սադրանքներն ամեն Աստծո օր մեզանից անպակաս են լինելու: Սա մեր առօրյան է լինելու, եթե արդեն իսկ չի դարձել»,-ասաց նա:

Հ. Նահապետյանի խոսքով, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առումով Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. «Առաջին՝ եթե նույնիսկ Ադրբեջանին ոչ շահեկան վիճակով ՀՀ-ն Ադրբեջանն ինչ-որ սահմաններով ճանաչի, այնուամենայնիվ, իրենք շահում են. երբ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: Ըստ այդմ, ՀՀ-ն Արցախի բանակցային գործընթացից դուրս է մնում թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական առումով: Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ժամ առաջ սահմանագծում ու սահմանազատում իրականացնելն է: Երկրորդ՝ Ադրբեջանը ձգտում է վերցնել այն տարածքները, որոնք, ըստ իրենց, նախկինում պատկանել են Խորհրդային Ադրբեջանին: Այդպիսի բնակավայրերից մեկը Տիգրանաշենն է, Երասխի մոտ ևս որոշակի տարածքներ կան, բավականաչափ բնակավայրեր կան նաև Տավուշում: Ի դեպ, սահմանազատման ու սահմանագծման Ադրբեջանի տարբերակը միջազգային իրավական ոչ մի նորմի չի բավարարում, որովհետև նման աշխատանքները երկու պետությունների միջև սովորաբար իրականացվում են միջազգային համապատասխան կոնվենցիաների տրամաբանությամբ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ, ըստ ընթացակարգի, նախ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջգերատեսչական հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք քարտեզների վրա աշխատելով՝ գալիս են մի հայտարարի. «Դրանից հետո այդ հանձնաժողովները լուծարվում են, և կառավարությանը կից դեմարկացիայի հանձնաժողով է ստեղծվում: Այդ հանձնաժողովը քարտեզների վրա արդեն իսկ կատարված աշխատանքն է կիրառում: Հետո արդեն պետությունները դիմում են ՄԱԿ-ին, որ այդ փոփոխությունները ամրագրվեն երկու պետությունների քարտեզների վրա:Բայց հիմա Ադրբեջանը Google մասնավոր ընկերության GPS -ով նշագծում է անում ու, այն հիմք ընդունելով, զինուժը տեղափոխում է այնտեղ և ասում՝ տարածքն իմն է: Դրան ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պետք է դիմեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները չեն համապատասխանում միջազգային բոլոր կոնվենցիաներին ու օրենքներին: Ըստ այդմ, պետք է ՀՀ իշխանությունները պահանջեին անվավեր ճանաչել Ադրբեջանի զինուժի և քաղաքական իշխանությունների ներկայությունը ՀՀ տարածքում»:

Իսկ թե ինչո՞ւ նման քայլ չեն անում, հարցի առաջին հասցեատերը, Հ. Նահապետյանի խոսքով, իշխանություններն են. «Այնուամենայնիվ, թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ՀԱՊԿ անդամակցության մեջ դրված իրավունքները չկիրառելու՝ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը կարող եմ մեկ նախադասությամբ գնահատել: Ըստ իս, ՀՀ օրվա իշխանություններն ու այդ իշխանության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի նախագահի հետ: Եվ այդ բանավոր պայմանավորվածությունն աստիճանաբար կյանքի են կոչում, ինչը մենք տեսնում ենք փաստերով: Օրինակ՝ երբ Ադրբեջանի զինուժն անարգել կարողանում է մտնել հայկական կողմից վերահսկվող Սև լճի տարածքի բարձունքներ ու, հայտնվելով շրջափակման մեջ, վստահ է լինում, որ ոչ միայն խնդիր չի ունենա, այլև հայկական կողմը չի կրակի: Այստեղից հետևություն եմ անում, որ որոշակի տարածքներ հանձնելու պայմանավորվածություն կա: Հիմա Սև լճում ամբողջ բարձունքները սկզբունքորեն Ադրբեջանի ձեռքին են: Սև լճի ջրով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 գյուղի բնակիչները վաղ թե ուշ դուրս են գալու իրենց բնակավայրերից, որովհետև իրենց ապրելու, աշխատելու իրավունքներն են խախտվել: Հանրային ու փորձագիտական դաշտը իշխանություններին բացատրում է, թե ինչ քայլեր պետք է բխեն նշվածից, բայց կոնկրետ գործնական քայլեր այսպես էլ չեն անում: Բայց իշխանություններն առերևույթ են ցույց տալիս, թե չեն հասկանում այս ամենը»:

Կրկին շեշտելով ՀԱՊԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածով դիմելու անհրաժեշտության մասին՝ փորձագետը հավելեց. «Պարբերաբար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի զինուժը ագրեսիայի է ենթարկել ՀՀ-ն՝ խախտելով տարածքային ամբողջականությունը, օկուպացնելով որոշակի տարածքներ: ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով, երբ ապացուցվի, որ տեղի է ունեցել ագրեսիա և օկուպացիա, ՀԱԿՊ անդամ երկրներն ու առաջին հերթին ՌԴ-ն ամբողջովին վերանայելու են իրենց տրված լիազորությունները: Սա չենք կարող ասել ներկայիս իրողության մասին, երբ Հայաստանը պարզապես ներկայացրել է, թե կա սպառնալիք այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈւ-երն ուղղակիորեն մեր տարածքում են հայտնվել: Այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ ասում է՝ սահմանային միջադեպեր են: Այնպես որ, ինչպես ասում են, «շան գլուխը» ՀՀ օրվա իշխանության մոտ է: Եթե ցանկանան, միջազգային իրավունքն էլ ի նպաստ հայկական կողմի կլինի, ՀԱԿՊ-ը այլ քայլեր կանի: Մինչդեռ չեն ցանկանում: Նույն ՀԱՊԿ-ին 2-րդ՝ անպտուղ հոդվածով դիմելը նախ՝ ՀԱՊԿ-ին դիմելու իմիտացիայի նպատակ ուներ: Երկրորդ նպատակը ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարվածելն էր»:

Հայկ Նահապետյանի խոսքով, վերոնշյալը Նիկոլ Փաշինյանի իշխանության հայտնի քաղաքականության շարունակություն է. «ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին ոչ համարժեք հոդվածով, որից հետո, այսպես ասած, փորձագիտական գիգանտներն ու իշխանության ամենաբարձր ատյաններում կանգնած անձինք անամոթաբար ստում ու ասում են՝ ՀԱՊԿ-իր գործառույթները չի կարողանում կատարել, մինչդեռ գնդակը ՀՀ դաշտում է, որի իշխանությունները ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը: ՀՀ իշխանությունների՝ նման քայլերով Ադրբեջանի դեմ պայքարելը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի դեմ պայքարելու իմիտիացիա: Այս ամենն իմիտացիա է, բուն նպատակը ժամանակ շահելն է, մինչև տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժն իրեն անհրաժեշտ տարածքներն ու բարձունքները կվերցնի: Հիմա Սև լճի մասին արդեն չեն էլ խոսում, արդեն Կութ, Վերին Շորժա, Երասխ, շուտով այդ ամենը կտեղափոխվի Տավուշ:

Մեծ հաշվով՝ պայքարի իմիտացիա է արվում, որի նպատակը, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածությամբ որոշակի տարածքներ աստիճանաբար հանձնելն է: Ու որպեսզի ժողովրդի ու ընդդիմադիրների մեջ որոշակի բողոք արտահայտող կեցվածք չդրսևորվի, Փաշինյանը փորձում է չխոսել այդ ամենի մասին: Առավել ևս՝ իսկապես մտավախություն ունի, որ այդ տարածքների հանձնման ժամանակ, այնուամենայնիվ, նույն Տավուշում ու Սյունիքում ժողովուրդը կընդվզի: Այս առումով յուրաքանչյուր ընդզվում իշխանությունների համար ցավալի է: Սա է պատճառը, որ ապօրինի կերպով արգելեցին անգամ այն սոտորագրահավաքը, որը Սյունիքի ՏԻՄ մարմինների մի շարք ղեկավարների ապօրինի ձերբակալման դեմ էր: Ադրբեջանի դեմ պայքարի իմիտացիա են անում, քանի որ ցանկացած ընդզվում ցավոտ է իշխանության համար: Բայց, այնուամենայնիվ, տարածքներն աստիճանաբար հանձնվելու են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին
Ամենադիտված