Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը

ՍՊՈՐՏ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:

100 մետր ազատ ոճում 18-ամյա մարզուհին գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա 45-րդ տեղը գրավեց 51 մասնակիցների մեջ:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց ավստրալուհի Էմա Մքկեոնը, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ (52.13):

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:

Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 18 տարեկան:

Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Գործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված