Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը գրեթե ձևավորված է․ իրավիճակային լուծումներ՝ համակարգային փոփոխությունների փոխարեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը գրեթե ձևավորված է։ Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկություններով նշանակել է երկու փոխվարչապետներ, և մեկ տասնյակ նախարարներ։ Առայժմ նշանակված չեն միայն արտաքին գործերի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, որոնց նշանակումը, սակայն, չի ուշանա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Հայկ Չոբանյանը, իսկ ԱԳ նախարարի պաշտոնի համար դեռ վերջնական որոշում չկա։ Նիկոլ Փաշինյանն ամեն րոպե որոշում է փոխում, ու չի կողմնորոշվում՝ ո՞ւմ նշանակի, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի՞ն, թե՞ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայումս ԱԳ առաջին փոխնախարար նշանակված Արմեն Գրիգորյանին։ Երկուսից ում էլ նշանակի, առանձնապես մեծ տարբերություն չկա։

Կառավարության կազմը նայելով՝ կարելի է փաստել՝ խնդիրների համակարգային լուծումներ գտնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրավիճակային լուծումներ է գտել, նախարարների նշանակել է միայն իրեն անձնապես հավատարիմ, սակայն մեծամասամբ ոլորտներին չտիրապետող անձանց։ Իհարկե, թե՛ նախկին, թե՛ նոր նախարարների մեջ կան այնպիսիք, որոնք Փաշինյանի չխանգարելու դեպքում կարող են արդյունավետ աշխատել, բայց նրանց համար առավել բարդ է լինելու։ Ի ծնե կասկածամիտ լինելով՝ Փաշինյանը յուրաքանչյուրի կողքին մեկ կամ մի քանի վերահսկոողներ է նշանակել որպես փոխնախարար, և տորպեդահարելու է բոլոր նախարարությունների աշխատանքը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գլխավոր խնդիրը, որ դրվելու է նախարարների առջև, գերատեսչություններում ընդդիմախոսներին լռեցնելը կամ հեռացնելն է լինելու։ Որևէ բարեփոխում չի իրականացվի առանց Նիկոլ Փաշինյանի գիտության և թույլտվության։ Փոխարենը նախարարներին հանձնարարվել է ցուցակագրել վարչապետին առանձնապես չհամակրող աշխատակիցներին (իսկ դրանք պետական ապարատի ահռելի մեծամասնությունն են), և միջոցներ ձեռնարկել այդ անձանցից ազատվելու ուղղությամբ։ Հատկապես խնդիրը սուր է դրված արդարադատության համակարգում։ Ռուստամ Բադասյանին չհաջողվեց իր ձեռքը վերցնել դատական համակարգը, և այժմ այդ պարտականությունը դրվել է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի ուսերին։

Արեն Գինոսյան

«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված