Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն դեռ գլխատված վիճակում է․ ի՞նչ է պահանջել Արարատ Միրզոյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ կառավարությունը երեկ իր առաջին նիստն էր գումարել։ Վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանի առաջարկով նշանակվեցին երկու փոխվարչապետերն ու 11 նախարարներ, սակայն առայժմ թափուր է մնում Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Այսօր երեկոյան ավարտվում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, երբ պետք է տեղի ունենա կառավարության վերջնական ձևավորումը, իսկ ամենակարևոր նախարարի պաշտոնում դեռևս որևէ մեկը չի նշանակվել։ 
ԱԳՆ-ում իրեն տեր ու տիրակալ է զգում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հասցրել է իր մտերիմներին մի քանի պաշտոնների նշանակել։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրը, սակայն, պնդում է, թե Գրիգորյանին այդպես էլ բախտ չի վիճակվի զբաղեցնել նախարարի պաշտոնը, նա ձախողել է իր վրա դրված ամենակարևոր առաքելությունը։ Մասնավորապես, իշխանությունը որոշել էր ԱԳՆ չորս փոխնախարարների պաշտոններից երկուսում նշանակել կադրային դիվանագետների, ևս երկուսին էլ՝ «Քաղաքացիական պայմանագրից»։ Գրիգորյանին այդպես էլ չի հաջողվել համոզել որևէ մեկին՝ դառնալ փոխնախարար։ Բացի այն, որ ԱԳՆ-ում դժգոհ են արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, կադրային դիվանագետները չեն ուզում փոխնախարար աշխատել մեկի հետ, ով չունի համապատասխան քաղաքական կշիռ և ազդեցություն, մասնագիտական պատրաստվածություն և ենթակաների հետ շփվելու տարրական կուլտուրա։ Ուստի հնարավոր բոլոր թեկնածուները մի պատրվակ են գտնում՝ Արմեն Գրիգորյանին մերժելու համար։ Իսկ սպասվելիք բարդագույն բանակցություններից առաջ ԱԳՆ ղեկավար կազմը միայն ՔՊ ապիկար դեմքերով հավաքագրելը լուրջ բարդություններ կարող է առաջացնել։ 

Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընդամենը մեկ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝  շարունակել ապրել Կոնդի կառավարական ամառանոցներում։ 
Ըստ կարգի, կառավարական առանձնատներում  վարչապետից բացի, կարող են բնակվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: Մինչ վերջերս ամառանոցներում բնակվում էին միայն Փաշինյանի և Միրզոյանի ընտանիքները։ Այժմ ամառանոց է տեղափոխվելու նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքը, իսկ Արարատ Միրզոյանը չի ցանկանում լքել ամառանոցը և տեղափոխվել այլ բնակարան։ Հատկապես, նոյեմբերի 9-ի դաժան ծեծից հետո նա վախեր ունի, ուզում է ավելի պաշտպանված զգալ իրեն։ Եվ վարչապետից ԱԳՆ պաշտոնի դիմաց պահանջել է միայն ամառանոցում ապրելու և թիկնազոր ունենալու իրավունք։ 

Թեև նախկինում եղել է նախադեպ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ բնակվի ամառանոցում, բայց Միրզոյանին նման հնարավորություն կտրվի, եթե նա համաձայնվի զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։

Թաթուլ Միքայելյան

Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ
Ամենադիտված