Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հուշիկ քայլերով գնում է դեպի բռնապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանութունը հուշիկ քայլերով գնում է դեպի բռնապետություն, սակայն սովորույթի համաձայն՝ բռնապետության տնազ է ստանալու։ Սյունիքը կանգնել է «Քաղաքացիական պայմանագրի» կոկորդին, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը որևէ կերպ չի կարողանում մարսել ո՛չ «սյունյանց ողջույնը», ո՛չ էլ Սյունիքում ստացած ցածր քվեները։ Կալանավորելով Գորիսի ու Քաջարանի քաղաքապետերին՝ Մեղրիի ու Սիսիանի նախկին քաղաքապետերին՝ Փաշինյանն այժմ էլ ցանկանում է պաշտոնանկ անել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին և արտահերթ ընտրությամբ իր «սրտի թեկնածուին» դարձնել քաղաքապետ։

2018թ․՝ հեղափոխական վերելքի օրերին անկուսակցական Փարսյանին հաջողվեց ցնցող հաղթանակ տանել ՔՊ-ական թեկնածու, ներկայումս փոխմարզպետ Նարեկ Բաբայանի նկատմամբ։ Փաշինյանի իշխանությունն այդ պարտությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարության հաղթանակ։ Գևորգ Փարսյանն էլ մեծ հեղինակություն է վայելում Կապանում, իսկ պատերազմում կրած պարտությունից հետո հանդգնել էր խստորեն քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այլևս ժողովրդավարությունը իշխանական թրենդի մեջ չէ, միակ ցանկությունը ընդդիմադիր և անհնազանդ համայնքապետերից ազատվելն է, ընդ որում՝ հնարավոր ու անհնար բոլոր ապօրինի միջոցներով։

Օրերս Սյունիքի մարզկենտրոն Կապանի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել և առաջիկայում պետք է նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ Կապանում այլևս քաղաքապետ պետք է ընտրվի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով՝ ավագանու անդամներից։ Իշխանությունը նույնիսկ նախընտրելի թեկնածու ունի՝ ԱԺ պատգամավոր դարձած Դավիթ Դանիելյանը։ Նա հայտնի է որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր, իսկ իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միայն այս իշխանության օրոք։ Եղել է ԿԳՄՍ նախարարի, ապա Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, արտահերթ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է ընտրել։ Դե ինչ, հերթական անգամ արձանագրենք այս իշխանության խոսքի և գործի անհամապատասխանությունը, և ժողովրդավարության կարգախոսների անվան տակ դեպի բռնապետության ձգտումը։

Վահե Բաբայան

Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին
Ամենադիտված