Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառողական շուկայի գներն Ամանորից առաջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարվա նախաշեմին ինչպիսի՞ն են գները սպառողական շուկայում` այս հարցով դիմեցինք «Հայաստանի սպառողների միության» նախագահ Բաբկեն Պիպոյանին:
Միության նախագահը դիտարկեց պարենային ապրանքների և ոչ պարենային ապրանքների շուկաներն առանձին–առանձին:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա, ըստ էության, այստեղ ունենք երկու շուկա: Առաջինն այն ապրանքների շուկան է, որտեղ կա միջազգային որևէ բրենդի ներգրավվածություն: Այս շուկաներում գործում է միջազգային խաղի կանոնը, երբ տոն ասելով հասկանում են զեղչ: Այս ապրանքատեսակների համար ոչ միայն զեղչ, այլև գնանկում կա այսօր:

Օրինակ՝ տեխնիկայի բնագավառում ունենք խոշոր բրենդային ընկերությունների ներգրավվածություն: Այդ իսկ պատճառով ոչ միայն վերջիններս, այլև անգամ այս շուկայի այն ընկերությունները, որոնք իրենցից բրենդ էլ չեն ներկայացնում, շուկայում դիմանալու համար կրկին զեղչեր են անում: 

Իսկ այն շուկաներում, որտեղ բրենդային ընկերություններ չկան, գները կայուն են: Կայուն ասելով պետք է նկատի ունենալ հետևյալը` տարվա ընթացքում այն հասնում է գնային իր բարձրակետին, ու նույն այդ գինը պահպանվում է նաև այսօր:
Իսկ ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա առկա է հիմնականում երկու տեսակի շուկա` գյուղմթերքի և վերամշակում անցած ապրանքների:

Պատկերը նույնն է. այստեղ ևս շուկաները ձևավորվում են վերոնշյալ սկզբունքով: Այնտեղ, որտեղ ներգրավված է միջազգային խաղացող, զեղչեր կան: Զեղչերը հատկապես տեսանելի են այն շուկաներում, որտեղ միջազգային խաղացողների կողքին գործում են նաև հայրենական արտադրողները:

Օրինակ՝ բնական հյութերի, գազավորված ըմպելիքների կամ պահածոների շուկաներում միջազգային ընկերությունները հայտարարում են` «գնեք երեքը, ստացեք չորրորդը նվեր»: Անում են նման կարգի այլ առաջարկություններ: Բնականաբար, տեղական արտադրողը, որպեսզի դիմանա մրցակցությանը, ինքն էլ է նույնն առաջարկում:
Իսկ այն շուկաներում, որտեղ տեղական արտադրանքը շուկայի մեծ մասն է զբաղեցնում և թելադրող է այնտեղ՝ զեղչեր չկան: Բայց նաև գների բարձրացում էլ չկա: Դրանք հիմնականում կաթնամթերքի, մսամթերքի, երշիկեղենի ոլորտներն են: Կրկին այս ապրանքները վաճառվում են տարվա ընթացքում իրենց պիկին հասած գներով: Այսինքն` ամենաթանկ գներով:

Իսկ գյուղատնտեսական մթերքները բավականին թանկացել են: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, ըստ «Սպառողների միության» նախագահի, որ այս շուկայում գների կարգավորման մեխանիզմ չունենք: Անգամ պետական բարձր մակարդակով դա նորմալ է համարվում: Հայտարարում են, որ շուկան է գինը թելադրում:

«Ուստի պետական այս մտածելակերպով այլ բան չէր էլ կարելի սպասել,– կարծում է Բաբկեն Պիպոյանը,– գները պետք է բարձրանային: Այն դեպքում, երբ աշխարհում գոյություն չունի մի երկիր, որտեղ չլինի գների կարգավորման մեխանիզմ»:

Մի բան էլ` մենք ինչքան էլ թանկանալուց ու էժանանալուց խոսենք, շատ ապրանքների վերաբերյալ բոլորովին տեղյակ էլ չենք իրատեսական գներո՞վ են վաճառվում, թե՝ ոչ: Քանզի չենք էլ իմանում տվյալ գյուղմթերքը, որ վաճառվում է, իրականում հայկակա՞ն է, թե դրսից ներկրված է, բայց իրացվում է հայկականի անվան տակ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ»
Ամենադիտված