Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսեցի ամուսինը կնոջ որովայնին ոտքով և քարով հասցրած հարվածներով նրան զրկել է փայծաղից

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արման Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

33-ամյա Արմանը մեղադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արմանի կինն է, նրա երկու մանկահասակ երեխաների մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Արման Հ.-ն տանը, տեղեկանալով, որ մայրն ու կինը կենցաղային հարցերի շուրջ վիճել են իրար հետ, զայրացել է կնոջ վրա:

Նա խոհանոցում ոտքով երկու անգամ հարվածել է աթոռին նստած կնոջ որովայնին: Կինը վայր է ընկել, ապա դուրս է փախել:

Արմանը հետապնդել է կնոջը, հասել է նրան տնամերձ այգում ու քարով մեկ անգամ դարձյալ հարվածել է կնոջ որովայնին:

Հարվածների հետևանքով կնոջ մոտ առաջացել է օրգանի կորուստ՝ «որովայնի փակ վնասվածք, փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն»:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել է որովայնահատում, հեռացվել է փայծաղը:

Դատարանում Արման Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, նրանից  որևէ պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Հ.-ն ունի մտավոր առողջության խնդիրներ, ինչի համար նա ժամանակին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Արմանը բանվորություն է անում ու պահում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը: Նրա և տուժողի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2010  և 2011 թվականներին ծնվել է երկու երեխա:

Ըստ համապատասխան տեղեկանքների՝ Արման Հ.-ի ընտանիքը սոցիալապես անապահով է, ստանում է աղքատության ընտանեկան նպաստ:

Ընտանիքի միակ կերակրողը Արման Հ.-ն է:

Դատարանը հաշվի է առել, որ կնոջը ծանր վնասվածք պատճառելուց  անմիջապես հետո Արմանը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, զբաղվել է նրա խնամքով: Կինը ներել է նրան, շարունակել է ապրել նույն ընտանիքում:

Նախաքննության ընթացքում Արման Հ.-ն կալանքի տակ է եղել միայն երկու օր, դատարանը մերժել է նրան երկու ամսով կալանքի տակ առնելու միջնորդությունը:

Դատարանն արձանագրել է, որ Արմանի կողմից ազատազրկման ձևով պատիժը իրապես   կրելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր սոցիալական վիճակում:

Արման Հ.-ն մեղավոր է ճանաչվել կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է  պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ավետիսյանը:

Բողոքաբերը խնդրել էր պայմանական դատապարտության կիրառումը Արմանի նկատմամբ վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանում մեղադրողը հանդես եկավ իր բողոքի հիմնավորմամբ:

Նա շեշտեց, որ Արման Հ.-ի կողմից կատարվել է հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարք, Արմանը ոտնձգել է մարդու առողջության ու կյանքի դեմ, տուժողը արդյունքում կորցրել է օրգանը՝ փայծաղը:

Դատախազը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճռում ամրագրել է՝ իբր Արման Հ.-ն է դեպքից հետո կնոջը տեղափոխել հիվանդանոց: Սակայն իրականում շտապօգնություն ահազանգել է հարևանը: Տուժած կնոջը հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Դատավճռում նշված է նաև, որ Արման Հ.-ն զղջացել է կատարածի համար: Մեղադրողի կարծիքով՝ դա այնքան էլ արժանահավատ չէ: Հիվանդանոց տեղափոխված կինը հայտարարել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նույնն ասել է նաև Արման Հ.-ն: Նրան երկու օր հաջողվել է մոլորեցնել քննություն կատարողներին, մինչև որ բացահայտվել է իրականությունը:

Ըստ դատախազի ունեցած տեղեկությունների՝ Արման Հ.-ի ընտանիքում մշտապես վիճաբանություններ են տեղի ունենում: Տուժող կինը, որ շարունակում է ապրել Արմանի հետ համատեղ, կարելի է ասել՝ ինչ-որ չափով վտանգված է:

Դեպքի օրն Արմանը կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել նախ խոհանոցում՝ ոտքով երկու հարված է հասցրել նստած կնոջ որովայնին: Կինն ընկել է, սկսել է փսխել: Հետո կարողացել է դուրս փախչել: Արմանը հետապնդել է փախչող կնոջը, հասել է, մոտ տարածությունից բռնցքաչափ քարով դարձյալ հարվածել է կնոջ որովայնին: Նման արարք կատարած անձը, ըստ մեղադրողի բողոքի, պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, միայն այդ դեպքում պատիժը համաչափ կլինի արարքին:

Որքան որ տարօրինակ էր՝ դատախազի բողոքի դեմ վերաքննիչ դատարան գրավոր առարկություն էր ներկայացրել տուժող կինը:

Նա առարկել էր բողոքի դեմ, հայտնել էր, թե հաշտվել է ամուսնու հետ, երեխաների հետ շարունակում է ապրել նրա տանը և խնդրում է նրան չազատազրկել, քանի որ նա է ընտանիքի միակ կերակրողը: «Եթե բավարարեք դատախազի բողոքը, եթե ամուսնուս ազատազրկեք, ես ու իմ երկու երեխաները կկործանվենք»,- գրել էր ամուսնու կողմից ոտքերով ու քարով դաժանաբար ծեծված, փայծաղը կորցրած կինը…

Ակնհայտ էր, որ Արման Հ.-ն մտավոր առողջության հետ կապված խնդիր ունի: Նա հարցերը ուշ էր ընկալում, չհիշեց, թե քանի տարեկան է ավագ երեխան, ասաց, թե նա դպրոցական է:

Դատարանը հարցեր տվեց Արմանին՝ կատարած արարքի վերաբերյալ: Արմանը նշեց, որ այլևս նման բան չի կրկնվի: Նա ասաց, թե կինը «տեր չունի՝ ծնողներ, հարազատներ», գնալու տեղ էլ չունի: Բացի այդ Արմանը կնոջ մասին ասաց, թե նա «լսող է՝ մի բան ասում ենք՝ անում ա, խելոք ա…»:

Ի՞նչ անի, որ խելոք չլինի անտեր, երկու մանկահասակ երեխա ունեցող, Արմանից տնտեսական կախման մեջ գտնվող կինը, ում, ըստ երևույթին, ոչ միայն Արմանը, նաև նրա մայրն է ճնշում ու մտավոր խնդիրներ ունեցող որդուն հրահրում է հանցավոր արարք կատարել՝ երկու երեխա ծնած կնոջը դաժան ծեծի ենթարկել, հարվածներ հասցնել որովայնի շրջանին, ինքն էլ՝ մայր ու կին լինելով, չի միջամտում, չի կանխում…

Արմանն ասաց, թե շարունակում է բանվորություն անել: Աշխատավարձով փակում է խանութում՝ գնած մթերքի դիմաց առաջացած պարտքերը, մնացած փողը տուն է տանում, հոգ է տանում երեխաներին… Արմանի հետ դատարան ներկայացած բարեկամը հաստատեց. «Արմանը լավ հեր ա»…

Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Դանիելյան կազմով, հաշվի առավ Արման Հ.-ի ընտանիքի վիճակը, այն, որ նա է ընտանիքի միակ կերակրողը, նրան ազատազրկելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր վիճակում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ, մնաց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Արմանը շնորհակալություն հայտնեց, հավաստիացրեց, որ այլևս ընտանիքում բռնություն չի գործադրի, հանցավոր արարք չի կատարի…

 
 
HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված