Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոնջլախցի Նորոն, ով սպանության համար «պադստավկա» էր անում իր հարազատին, տարիներ առաջ բանտում «գահընկեց է եղել ջութակ նվագելու» համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԻՐԱՎՈՒՆՔ

Օրերս սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի միջնորդությամբ նույն վարչական շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված «Յոնջլախցի Նորո» մականվամբ 45-ամյա Նորար Ղազարյանը մամուլին հարցազրույց էր տվել և հայտնել, որ ինքը «ճշտով ապրող տղա է», որ սպանությունը կատարել է, քանի որ հարձակվել էին իր տան վրա և էլի մի շարք «լոլոներ էր կարդացել»՝ իրեն համարելով զոհ ու որ ինքը հանցագործ աշխարհում հեղինակություն է։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով մինչև Յոնջլախցի Նորոյին կալանավորելը ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել էր «Ավանցի գիժ» մականվամբ նրա ազգականը ու այդ մասին իմացել էր իրեն լավ տղա համարող, նախկինում մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ թմրամոլության համար, Յոնջլախցի Նորոն։ Մեր տեղեկություններով՝ հանցագործ աշխարհում այդ մասին իմանալով՝ ասել են. «Ո՞նց հասկանանք այն փաստը, որ Յոնջլախցին իր կատարած սպանության համար պադստավկա է անում ինչ-որ մեկին։ Եթե լավ տղա ես, ատկազով գնա, բայց մարդու փուռը մի տուր»։

Եվ միայն քննիչների հետևողական ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում է, որ Յոնջլախցի Նորոյի դիմակը պատռվել է այս սպանության գործում։ Յոնջլախցին նաև Facebook սոցիալական ցանցով կեղծ էջերի միջոցով տեղեկություններ է տարածում, որ բանտում իրեն ընդունել են այն կարգով, ինչպես որ ընդունում են հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձանց, մինչդեռ ողջ բերդը գիտի, որ տարիներ առաջ, երբ նա կալանավորվել է ու փորձել է ինչ-որ մարդկանց անվան տակ բերդում իր դիրքերը ամրապնդել և իրեն համարել որպես «բերդ նայող»։ Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «գողի ու բ...-ի օրը 40 օր է», սակայն Յոնջլախցին 2 օր է ընդամենը կարողացել իրեն տեր ու տիրական զգալ բերդում։ Երրորդ օրը համարել են, որ «նա ջութակ նվագող է», ու ինքնակոչ ավտարիտետին գահընկեց են արել։

SHAMSHYAN.com-ն ունի ձայնագրություն, թե ինչպես է ոստիկանությունում իրեն լավ տղու տեղ դնող Յոնջլախցին փորձում հերոսացնել իրեն, մինչդեռ կարճ ժամանակ անց ամեն ինչ շուռ է եկել իր դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։

Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում էր ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։ Նրան դատարանից տեղափոխել էին Նուբարաշենի բանտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված