Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հնգամյա ծրագրի մասին խոսելիս, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանի կարծիքով, պետք է մի քանի փաստ հաշվի առնել:

«Այս ծրագիրը «բերող» քաղաքական ուժը նոր չի եկել իշխանության: Շուտով կլինի 3,5 տարի, ինչ ՀՀ-ում քաղաքական այդ ուժն ունի բացարձակ իշխանություն, ունեցել է սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում և կազմել է ամբողջական կառավարություն: Դասական իմաստով պետք է տեսնես, թե ինչ գործունեություն են իրականացրել, ինչ արդյունքներ ունեցել և, ըստ այդմ, ինչ նոր խոստումներ են տալիս: Անցած երեք տարվա ընթացքում պարբերաբար առիթ եմ ունեցել գնահատելու սոցիալ-տնտեսական ոլորտում առկա իրավիճակը, իրենց տված խոստումները, հանրության մոտ առաջացրած մեծ սպասումները և էական խզումը՝ առկա վիճակ և տրված խոստումներ: Հիմա էլ ունենք նույն մոտեցումը, քանի որ իշխանական խմբակն առաջնորդվում է բացառապես իր նեղ քաղաքական և նաև իրենց առաջնորդի նեղ անձնական շահերով:

Ինչո՞ւ եմ սա պնդում. այն խոստումները, որ տվել են, ոչ թե կատարել են մասնակի կամ չեն կատարել, այլ ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծվել: Խոստանում էին երջանկություն բերել, ներդրումների բում, հայրենադարձություն, վերացնել աղքատությունը, մարդկանց նպաստից տեղափոխել կայուն աշխատանքի, բարձրացնել կյանքի որակը և այլն: Եթե վերցնենք 2019 թ.-ը, երբ պատերազմ ու համաճարակ չկար, «հների» ու «նորերի» գործոնի խաղարկում չկար, և որը համարում են «ոսկե դար», ունեցել են 7,6 տոկոս տնտեսական աճ, բայց խոստացել էին տարեկան միջինը 9,5 տոկոս:

Ի դեպ, այդ թիվը 2018 թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, արդեն կար, որը 2019 թ.-ին նվազեց մինչև 7,6 տոկոս: Նման տնտեսական աճ ունեցել ենք նաև 2017 թ.-ին, այսինքն՝ այստեղ աննախադեպություն չկա: Երկրորդ՝ 2019 թ.-ին էապես ավելացել է մեր երկրի պետական ու արտաքին պարտքը: Երրորդ՝ 2019 թ.-ին աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ աճել: Ունեցել ենք 24 տոկոսից մոտ երկու տոկոսային կետով աղքատության մակարդակի ավելացում: Վկայակոչում էին գրանցված աշխատողների թվի աճը: Բայց դա միայն իրենց օրոք չի եղել: 2017 թ.-ին ևս դա կար: Ի դեպ, երբ նայում ես 2018 թ.-ի առաջին չորս ամսվա գրանցված աշխատողների թվի աճի տեմպը, այն էապես գերազանցում է դրանից հետո ունեցած աճի տեմպը: Պետբյուջեի մուտքերը 2017 թ.-ին ավելացել էր մոտավորապես 10 տոկոսով, 2019 թ.-ին՝ դրանից մի փոքր ավելի: 2020 թ.-ի աննախադեպ անկումները վերագրում են համաճարակին, պատերազմին, բայց դրանով պատասխանատվությունից խուսափելու պարզ սխեման են առաջ մղում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ 2020 թ.-ին ամբողջ աշխարհի տնտեսությունը կրճատվեց, բայց այն կրճատվեց 2,2 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 7,4 տոկոսով:«Ասում են՝ պատերազմ է եղել: Համաշխարհային տնտեսությունը կրճատվել է մոտավորապես երեք անգամ ավելի քիչ տեմպով, քան Հայաստանինը, տարածաշրջանի մակարդակով ևս տնտեսական անկման մեծ տեմպ ենք ունեցել: Այս տարբերությունները կառավարման ձախողումների հետևանք են: Մինչև 2020 թ.-ի սեպտեմբերը երրորդ եռամսյակի տվյալներով նորից նույն պատկերն էր: Մյուս հանգամանքը՝ համավարակի դեմ պայքարի ծրագրեր կոչվածը հիմնականում ուներ հետևանքների հետևից հասնելու, այլ ոչ թե կանխարգելման մոտեցում, ինչը միշտ ավելի անարդյունավետ է լինում: 2020 թ.-ի սկզբից համավարակը պատկերացնում էին որպես նոր հնարավորություն, Փաշինյանը 30 մլրդ դոլարի հնարավոր ներդրումների մասին էր խոսում, ընդգծում, որ այս մարտահրավերը կարելի է ծառայեցնել զարգացմանը: Սա, իհարկե, տեղի չունեցավ: Այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաները կատակներով էին արձագանքում համավարակին՝ «դուխով ենք, ուժեղ ենք, Covid-ն ում շունն է» և այլն: Բայց մարտից այն ողջ ուժով տարածվեց մեր երկրում, ունեցավ իր հետևանքները, ստիպված եղան ողջ տնտեսությունը «փակել», հետո նորից «բացել»: Առանց հիմնավոր պատկերացումների, այս գործողությունները հանգեցրեցին տնտեսական ծանր հետևանքների և մարդկային կորուստների»,-նշում է մեր զրուցակիցը:

Պատգամավորն ասում է՝ կա ևս մեկ կարևոր հարց՝ գնաճը, որը չեն կարողանում կառավարել: «Սա ընդհանուր հյուծվող տնտեսության արգասիքն է: Ասում են, որ կվերացնեն ծայրահեղ աղքատությունը, խոսում էին աղքատության կրկնակի կրճատման մասին, բայց հիմա ամեն երրորդ քաղաքացուն դարձրել են աղքատ: 2021 թ.-ին էկոնոմիկայի նախարարն աշխատանքային առաջին օրը միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում, տարին վերջանում է, թող ցույց տան մեկ ներդրում: Իսկ իրականում մեր երկրից կապիտալ է փախչում, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի շատ գնում են այս երկրից, քան գալիս: Խոստանում էին հայրենադարձություն, բայց հիմա արտագաղթի նոր ալիք է սկսվել: Առհասարակ, հանրային կյանքի ցանկացած ոլորտում ակնհայտ ձախողումներ են: Այս իրավիճակում քաղաքական ուժի «բերած» ծրագիրը չի համապատասխանում մեր առջև ծառացած մարտահրավերներին, և այն թիմը, կառավարող ուժը, որ բերել է այդ ծրագիրն այսպիսի տոտալ ձախողումների պարագայում, անպատասխանատու, պոպուլիստական մոտեցումներով և հանրային շահը սեփական շահին ստորադասելով, այսպիսի պարագայում անգամ իդեալական ծրագիրը ձախողված է ի սկզբանե»,-հավելում է Ավետիսյանը:

Նշում է՝ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն հակադրվել կեղծ օրակարգերին և ժողովրդին պարզ լեզվով իրականությունը մատուցեն: «Ի վերջո, բոլորս կանգնում ենք գոյատևման խնդրի առջև: Մեր անվտանգային խնդիրները և աշխարհաքաղաքական ռիսկերն ու մարտահրավերները, որ մեր երկրի գլխին կախված են, լավ ու վատ ապրելու խնդիրներ չեն: Այսօր մեր երկրում, մեր պապերի հողի վրա մեր ապրելու իրավունքն իրացնելու խնդիր ունենք: Նման խնդրի առջև կանգնած որևէ հասարակություն չի կարող ներքին խնդիրներ չունենալ, այլ ունենալ միայն արտաքին խնդիրներ: Ներքին խնդիրները որևէ կերպ հանգուցալուծված չեն, հակառակը՝ ամեն օր սրվում են, մեծանում և ունենալու են իրենց դրսևորումները: Եղավ ընտրություն, իշխանությունները վերարտադրվեցին, բայց ի՞նչն է ըստ էության փոխվել:

Մեր հայրենիքի սահմաններից ներս թշնամին է, մեր հանրային կյանքի և անվտանգության վրա տարբեր առիթներով թշնամին իր բացասական ազդեցությունն է ունենում, արձագանքները համարժեք չեն, ի վերջո, չունենք արժանապատիվ խաղաղություն, չունենք դրա վերաբերյալ հստակ պատկերացումներ: Մի ծրագիր են բերել, մեկն էլ ունեն դարակներում, չգիտես առավոտյան արթնանաս գլխիդ ի՞նչ է գալու: Դառը փորձ ունենք՝ ինչեր կարող են տեղի ունենալ: Խոստանում էին հրապարակում հայտնել Արցախի խնդրի լուծման մասին: Այս ամենը 300 տարի առաջ չէր, այլ երեք: Որևէ արտաքին և ներքին խնդիր լուծված չէ, մարտահրավերները, սպառնալիքները կան, և ամեն հաջորդ օրն ունենում ենք ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ, այս մոտեցումը լավ տեղ չի տանելու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև այս ամենի ֆոնին օրենսդիր մարմնում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղի ունեցած սադրանքներին: «Երբ չունեն և չէին կարող ունենալ բովանդակային պատասխաններ և մոտեցումներ, բնականաբար, փորձում են նաև բռնության տեսարաններ տարածել: Սա շարունակությունն է նրա, որ այսօր պատգամավորներ են ազատազրկված ամենատարբեր անհասկանալի մեղադրանքներով, կամ օրինակ՝ Ա. Չարչյանին առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու կալանավորել են: Սրանք մեսիջներ են առաջին հերթին հանրությանը, նաև ընդդիմադիր ուժերին, որ չունեն այլընտրանք, և այն կործանարար ճանապարհը, որով տանում են երկիրը, իրենց համար արդեն մտել է վերջնական անդառնալի հուն, և անելու են ամեն ինչ, որպեսզի գնան այդ ճանապարհով:

Իրենց աթոռները և նեղ քաղաքական շահը չեն կարող թողնել, որ մտածեն հանրային հավաքական շահերի մասին: Ցույց են տալիս, որ որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով: Ակնհայտ է, որ չունեն այլընտրանք: Իրենց ապիկարությամբ բերել, հասցրել են մի վիճակի, որ սա է և վերջ: Իրենց ողջ ներուժն օգտագործելու են այդ նպատակով, այդ թվում՝ անընդունելի, նաև հակաիրավական գործողություններով: Սա լավ օրից չի, որ կիրառում են: Երկրի ազգային շահերը 100 տոկոսով հակադրված են իրենց նեղ անձնական, քաղաքական շահերին: Ի վերջո, բայց հանրությունը կգիտակցի՝ որն է իր ազգային շահը, երկրորդն էլ՝ որ դրանց նկատմամբ սպառնալիք են այն շահերը, որոնցով առաջնորդվողները երկիր են ղեկավարում: Եվ սա կլինի այս իրավիճակի հանգուցալուծումը»,- եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT
Ամենադիտված