Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պետք էր պարզապես լռել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան իրականության մեջ կան հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք ներկայիս պայմաններում պետք է պարզապես լռեն՝ առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ կամ էլ ավելի տեսական գործունեությամբ զբաղվեն։ Հենց այսօրինակ գործիչների թվին է պատկանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դեռևս խորհրդային տարիներից իրավապաշտպանական գործունեություն ծավալած Աղասի Արշակյանը։ Արշակյանի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական գործունեությունը բոլորովին էլ պետք  չէ թերագնահատել, առավել անթույլատրելի է՝ ժխտել, սակայն երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ անգամ նա պետք է պարզապես լռի, որը օգուտ կբերի և իրեն և ընդհանրապես բոլորին։

Օրերս մամլո ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Արշակյանը և հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը հերթական անգամ անդրադարձան Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալ չվերադառնալուն։ Այս հարցը շարունակում է առանցքային մնալ։ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը մասանավորապես նշեց, որ չի կողմնորոշվում առկա իրավիճակում, սակայն այդուհանդերձ կարծում է, թե Ծառուկյանի վերդարձը շատ բան կփոխի, ընդ որում կփոխի առաջինը ԲՀԿ-ում։ Այս կապացությամբ թերևս կարելի է նույնիսկ համաձայնել Հանրապետական պատգամավորի հետ, քանի որ իրավամբ էլ Ծառուկյանի վերադարձը որոշիչ է լինելու ԲՀԿ հետագա գոյության համար ընդհանրապես, քանի որ ինչպես ներկայումս գծագրվում է, Ծառուկյանը դժվար թե քաղաքականություն մտնի  ներկայիս, այսպես ասած զոհրաբյանական ԲՀԿ-ի միջոցով, ինչի համար ի դեպ, ԲՀԿ-ն շատ ուրախ կլիներ։ Ամենայն հավանականությամբ Ծառուկյանը կարող է վերադառնալ շատ ավելի մեծ կուսակցությունների դաշինքով կամ միավորումով, սակայն սա այլ հարց է։

Հանդիպման մյուս բանախոս Աղասի Արշակյանն էլ շատ ավելի կտրուկ տեսակետ ներկայացրեց՝ նշելով, թե Ծառուկյանի վերադարձը օգուտ չի բերելու ոչ իրեն, ոչ էլ հասարակությանը։ Թե ինչ հիմքերով է նման հայտարարություն անում նախկին պատգամավորը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս հայտարարությունը իրականությունից կտրված է, որովհետև, եթե ենթադրենք Ծառուկյանը ամենավատ քաղաքական գործիչն է, ապա ուրեմն Աղասի Արշակյանը, Լեռնիկ Ալեքսանյանը և ընդհանրապես այս սերնդի բոլոր ներկայացուցիչները  ձախողվել են և չեն կարողացել ստեղծել այնպիսի քաղաքական դաշտ կամ այնպիսի հասարակություն, որը կնախընտրեր իրենց։ Իսկ հասարակության մի ստվար շերտը ցանկանում է Ծառուկյանին տեսնել քաղաքականության մեջ։ Արդյոք դրա մեկնաբանությունը որևէ մեկը պետք է տա՝ դժվար է ասել։

Սակայն փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանի վերադարձը պահանջված է, ընդ որում պահանջում է ոչ թե ենթադրենք ներկայիս ԲՀԿ-ն, որն ընդամենը 5 տոկոսի արգելք հաղթահարելու խնդիր ունի, ոչ թե ասենք մի շարք կիսակուսակցություններ, որոնք ուզում են Ծառուկյանի վարկանիշի տակ հայտնվեն Ազգային ժողովում, այլ այդ վերադարձը պահանջված է հասարակության բավական լայն շերտի կողմից։ Ուստի այս առումով պետք է նշել, որ ընդամենը հարկ չկա շտապել և գնահատականներ տալ, քանի որ գնահատական հիմնական տվողը հասարակությունն է և այդ գնահատականը միակ որոշիչն է, անկախ դրա որակից կամ չափանիշերից։

Եվ վերջապես գուցե արդեն ժամանակն է, որպեսզի ասպարեզում հայտնվեն նոր բանախոսներ, նոր հարցազրույց տվողներ և ընդհանրապես՝ նոր գործիչներ, իսկ նախորդ սերունդը վերջապես օգտվի հանգստանալու իր իրավունքից, որը միայն օգուտ կբերի հասարակությանը։

Տիգրան Դավթյան

Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը»
Ամենադիտված