Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն. դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլև ընդհանրապես կա մարդկային վախ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում էր անկախության 30 ամյակը: «Նշում էր» առանց Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի: Ինչո՞ւ: Կարծես թե, սա հերթական քայլն էր, որով ցույց տրվեց՝ Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները «ձեռքերը լվացել» և մի կողմ են քաշվել:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սա լիովին տեղավորվում է գործող իշխանության ծրագրերի, մարտավարության մեջ, որոնք առնչվում են Արցախին: «Դա ուղղակիորեն արտացոլված էր կառավարության գործողությունների ծրագրում, որը մի քանի օր առաջ ընդունվեց քաղաքական մեծամասնության կողմից: Մի քանի անգամ հարց տրվեց, թե ինչու պետական, իբր հեռանկարային հնգամյա ծրագրի մեջ Արցախի Հանրապետություն եզրույթը ներառված չէ: Նշեցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են բանակցային մթնոլորտին համապատասխան եզրույթներ տալ, որպեսզի դրանք հանկարծ չվնասեն բանակցային պրոցեսին, տարածաշրջանում խաղաղության հարատև կոնցեպտին:

Իսկ դա, ըստ գործող իշխանության, նշանակում է՝ որևէ բան, որ, մեղմ ասած, վիճելի է, հայկական կողմը չի ներգրավում պաշտոնական փաստաթղթում, որպեսզի դրանով հանկարծ չհակառակվի Ադրբեջանի, Թուրքիայի և մնացած գործընկերների ծրագրերին: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այն, որ Արցախի անկախության 30-ամյակին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես մասնակցություն չի ունեցել, լիովին տեղավորվում է այդ մոտեցման շրջանակում՝ որևէ հարց չբարձրացնել, պրետենզիաներ և ամբիցիաներ չունենալ այդ կոնցեպցիայի մեջ: Դա լուրջ դժգոհություններ կառաջացներ Ադրբեջանի ու Թուրքիայի և ոչ միայն նրանց մոտ: Այս պարագայում ակնկալիքներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը կգնային նման քայլերի, կլիներ արդեն հակատրամաբանական, իրենց որդեգրած քաղաքականության նախորդ քայլերին հակասող: Այնպես որ, իրենց մոտեցումների տեսակետից Արցախ չգնալն ամբողջովին տրամաբանական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախում չեն եղել, ամեն առիթով ասում են՝ ի վերջո, այսքան տարի ի՞նչ է արվել Արցախում՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ զարգացում, ոչինչ: «Սրանք քայլեր են, որոնք շղթայի հերթական մասնիկն են: Դրանք մեծ պրոբլեմ են Հայաստանի ինքնիշխանության, ազգի արժանապատվության համար: Գոյություն ունի մի մեծ կոնցեպցիա, որի շրջանակում քայլ առ քայլ ամեն ինչ արվում է՝ սկսած պատերազմում կոնկրետ գործողություններով, նոյեմբերի 9-ի պարտվողական ակտը ստորագրելով, դրանից հետո արված քայլերով և վերջացրած կառավարության ծրագրով, որտեղ Արցախի Հանրապետություն ընդհանրապես գոյություն չունի:

Ամենայն հավանականությամբ, միայն ներքին լսարանի համար Փաշինյանը սեպտեմբերի 2-ի իր ուղերձում հիշել էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Սա միայն ներքին լսարանի համար էր, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման բաներ զետեղված չեն, իսկ պետության դիրքորոշումը պաշտոնական փաստաթղթերում է: Համարյա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարը չի այցելել Արցախ: Նաև մի քիչ կասկածում եմ՝ եթե շատ ցանկանար, կկարողանա՞ր հիմա այցելել Արցախ: Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մեր երկիրն ու իշխանություններն իրենց հեղինակությամբ այնպիսի կարգավիճակում են, որ Հայաստանի ղեկավարն Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն ստանա ոչ միայն հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղացողներից, այլ նախ և առաջ Ադրբեջանից:

Կասկածում եմ՝ արդյո՞ք հնարավոր էր իր գնալն Արցախ, չեմ խոսում սովորական քաղաքացիների և այլոց մասին: Դա առնվազն պետք է համաձայնեցված լիներ Ռուսաստանի հետ, որպեսզի խաղաղապահ ուժերն ապահովեին անվտանգությունը, անցկացնեին ավտոշարասյունը: Ուղղաթիռով հո չէր գնալու, այդ ժամանակները վերջացել են: Հայաստանի բարձրաստիճան ղեկավարի այցը Արցախ միմիայն հայկական ԶՈւ-ի և անվտանգության համակարգի խնդիրը չէ, պետք է լինեն քաղաքական, անգամ միջպետական որոշումներ, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. ցավոք, հիմա մեր երկիրն այլ կարգավիճակ ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ՀՀ-ն պատերազմից հետո այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: «Նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր սահմանները պահպանելու են, ըստ էության, օտարերկրյա զինված ուժերը կամ սահմանապահները: Սահմանները հանված են «տենդերի»: ՀՀ-ն Արցախում այսօր զուտ սոցիալական ինչ-որ մանր-մունր ծրագրեր է անում, որպեսզի այնտեղ մնացած բնակչությունը հումանիտար աղետի չենթարկվի: ՀՀ-ն այսօր Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նաև քաղաքական հենարանը չէ, կարծում եմ նաև, որ Արցախի բնակչության համար վստահելի գործընկեր չէ»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Զուգահեռ էլ ավելի են խորանում Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրները, պատերազմի հետևանքները հաղթահարված չեն՝ Արցախից տեղահանվածներ, անհետ կորած զինծառայողներ, գերեվարվածներ, որոնց հարցը, կարծես թե, տասներորդական պլան է մղվել, բայց օրենսդիր մարմնում չկա տեսարանների պակաս՝ ծեծկռտուքներ, փոխադարձ մեղադրանքներ, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ իշխանություններն ավելացնում են իրենց թիկնազորի թիվը:

«Ակնհայտ է, որ վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն, դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլ ընդհանրապես կա մարդկային վախ: ԱԺ-ն, կարծես, «կազարմա» լինի: Աշխարհի տարբեր խորհրդարաններում իշխանության ու ընդդիմության միջև լինում է բախում, նաև ծեծկռտուքներ: Բայց որևէ տեղ չեմ տեսել, որ անվտանգության աշխատակիցները լինեն զինվորականներ, որոնք կարող են, ասենք, պատգամավորին ծեծել: Երևի կա ֆիզիկական վախի զգացողություն, կորպորատիվ վախի զգացողություն՝ իշխանությունը կորցնելու և այլն: Կա խնդիր ամրապնդվել իշխանության մեջ, նման տեսարաններ կազմակերպելով՝ անվստահություն ձևավորել հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ:

Մասնավորապես, եթե քաղաքական ընդդիմադիր վերնախավի հետ են այդպես վարվում, ապա ինչպե՞ս կվարվեն փողոց դուրս եկած մարդկանց հետ: Դրանք էմոցիոնալ, անալոգիաների մեսիջներ են, պարզ տեխնոլոգիա: Սա չէր կարող լինել, եթե չլիներ համընդհանուր ապատիան բնակչության շրջանում, եթե այս տարածքում ապրող բնակիչներն ունենային ընդհանուր նպատակներ, արժեհամակարգեր, պատկերացումներ այն մասին, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում և այլն: Կարծում եմ՝ հիմա ունենք խայտաբղետ զանգված, որը կոչենք ոչ թե ժողովուրդ, այլ բնակչություն, որն ապրում է այս տարածքում, ցավոք, նաև Սփյուռքում, որոնց այսօր միավորում է միայն ընդհանուր լեզուն: Կան արժեհամակարգային այնքան մեծ տարբերություններ նույն էթնոսի տարբեր ներկայացուցիչների մոտ. երկրի, արժեհամակարգի, եկեղեցու, տնտեսական, աշխարհաքաղաքական վեկտորների նկատմամբ այսքան մեծ տարբերություն, ընդ որում՝ հակասություններ, որոնք կարող էին հասցնել անգամ քաղաքացիական պատերազմի:

Ժողովուրդը ոչ միայն մեկ լեզվով է միասնական լինում, այլ արժեհամակարգերով, մոտեցումներով, տարբերություններ լինում են, բայց դրանք չեն լինում այսքան հակադիր: Օրինակ՝ մի մասի հայացքները ավելի մոտ են Թուրքիայի մոտեցումներին, քան ավանդական հայկականին: Ինձ թվում է, որ հայերը հոգնել են ավանդական հայ լինելուց: Հայերի մի մասը որոշել է դառնալ գլոբալիստական հայ: Միամտաբար համարում են, որ ավանդական արժեքներից հրաժարվելով՝ միանգամից դառնում են համաշխարհային գլոբալիստական ընտանիքի անդամ և դրանից հետո շատ լավ են ապրելու: Որոշել են այդտեղից սկսել ինտեգրումը համաշխարհային մեյնստրիմին: Երբ պատերազմի նման արդյունքները ողբերգություն չեն համարվում երկրում թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության լայն շերտերի մոտ, դա ցույց է տալիս, որ կա մեծ, խորքային, արժեհամակարգային խնդիր: Այստեղ միայն իշխանության կամ ընդդիմության պրոբլեմը չէ, սա բնակչության խնդիրն է, որը երկրին վերաբերում է տուրիստի հոգեբանությամբ»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ)
Ամենադիտված