Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները մոռացե՞լ են 2020 թվականի տնտեսության անկման ցուցանիշների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները շարունակ թմբկահարում են տնտեսական երկնիշ թվով աճի մասին, մոռանալով, որ մենք անգամ չենք կարողացել վերականգնել անցած տարվա տնտեսական կորուստները։ Այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։ Ակնհայտ է, որ 7 ամիսների արդյունքներով մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել վերադարձնել անցած տարվա կորցրածը, իսկ դա նշանակում է, որ այս փուլում դեռ վաղ է խոսել տնտեսության վերականգնման մասին։

Միայն հուլիսի տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսության վերականգնման փուլը դանդաղում է։ Անցած տարվա հուլիսին արձանագրվել էր տնտեսական ակտիվության 10,2 տոկոս անկում։ Այս տարվա հուլիսին աճը կազմել է հազիվ 5,8 տոկոս։ Գրեթե կրկնակի պակաս, քան անցած տարվա անկումն էր։ Հաշվի առնելով նաև Հայաստանում գնաճի առկայությունը՝ կարելի է եզրակացնել, թե մեծ հաշվով ինչի հաշվին է գրանցվել 5,8 տոկոս աճը։ Պատկերացրեք, եթե Հայաստանում գնաճը աննախադեպ թվերի չհասներ, ի՞նչ վիճակում էր լինելու տնտեսությունը։ Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանում արձանագրվել է 8,2 տոկոս գնաճ, ինչն իսկապես աննախադեպ է վերջին առնվազն տասնամյակի կտրվածքով։

Անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ ունեինք 2,3 տոկոս անկում, այս տարվա հուլիսին այդ անկման համեմատ գրանցվել է 1,7 տոկոս աճ։ Անցած տարվա հուլիսին շինարարության ոլորտում գրանցվել էր 19,5 տոկոս անկում, իսկ այս տարվա հուլիսին շինարարությունն աճել է ընդամենը 2,2 տոկոսով։ Սա այն շինարարության ոլորտն է, որի մասին մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Անցած տարվա հուլիսին առևտրի շրջանառությունը նվազել էր 11,4 տոկոս, այս տարվա հուլիսին աճել է 5,2 տոկոսով։ Աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է, քան անկման տեմպն է եղել։

Ծառայությունների ծավալի անկումն անցած տարվա հուլիսին 21,6 տոկոս էր, այս տարվա աճը՝ 14,4 տոկոս. 7,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան անցած տարվա անկումն էր։ Այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող աճերը, որոնք արձանագրվում են այս տարվա ընթացքում, հիմնականում նախորդ տարվա հաշվարկային ցածր բազայի արդյունք են։ Տնտեսության մեջ իրական զարգացումներ չկան։ Դրանք բավական հետ են մնում 2019 թվականից։ Եվ ոչ միայն հուլիսի, այլև ամբողջ տարվա կտրվածքով։ Յոթ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,2 տոկոս։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի անկումը 5,7 տոկոս էր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը այս պահին անգամ չի վերականգնել անցած տարվա կորցրածը։ Իշխանությունները մոռանալով անցած տարվա անկման ցուցանիշները պարբերաբար թմբկահարում են տնտեսական աննախադեպ երկնիշ թվով աճի մասին, իսկ եթե այդ ցուցանիշները համեմատում ենք անցած տարվա գրանցաց ցուցանիշների հետ ամեն ինչ ակնհայտ է՝ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել և հաշվի առնելով համատարած գնաճը, ամեն ինչ ավելի վատ է, քան ներկայացվում է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Մոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանում
Ամենադիտված