Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ծառայությունների սակագները կբարձրանա՞ն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է։ Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Օգոստոսի տվյալներով՝ 1 տարվա ժամանակահատվածում գնաճը Հայաստանում հասել է 8,8 տոկոսի։ Սննդամթերքի թանկացումն անցնում է 15 տոկոսից։ Թանկացել են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։ Գնաճին զուգահեռ Հայաստանում ավելանում է համատարած աղքատությունը։ Հայաստանում գներն ավելի արագ են աճում, քան մարդկանց մեծ մասի եկամուտները։ Այս ամենին զուգահեռ էլ, հանրային ծառայությունների ոլորտում սպասվում են նոր թանկացումներ։
 
«Վեոլիա ջուրն» արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Այսօր գործող 180 դրամի փոխարեն՝ հերթական սակագնային տարվա համար առաջարկվում է մանրածախ ջրամատակարարման գինը դարձնել 223,2 դրամ։ Ներկայացված սակագնային հայտով 1 խորանարդ մետրի արժեքը նախատեսվում է բարձրացնել միանգամից 43,2 դրամով կամ 24 տոկոսով։ Եթե այն հաստատվի, ապա բնակչությունը ստիպված կլինի այդքանով ավելի վճարել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց։ Ընկերության սակագնային հայտը, սակայն, չի սահմանափակվել միայն մանրածախ ջրամատակարարմամբ։ Առաջարկում են թանկացնել նաև մեծածախ ջրամատակարարումը։ Այս դեպքում գործող 54 դրամն ակնկալվում է դարձնել 67,11 դրամ։ Սակագնի բարձրացումը կրկին 24 տոկոս է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը։ Դրա համար այն ունի 3 ամիս ժամանակ։ Բայց հանրային ծառայությունների սակագների բարձրացումը հազիվ թե ավարտվի միայն խմելու ջրի թանկացմամբ։ Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ չկան վերանայման հայտեր, սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։ Մեծ հավանականությամբ, մինչև տարեվերջ կբախվենք նաև էներգակիրների սակագների բարձրացման խնդրին։ Ավարտվել է գազի ներմուծման նախկին պայմանագրի ժամկետը։ Դրա շրջանակներում իրականացված երկարաձգումների արդյունքում այս տարի հաջողվեց խուսափել ներմուծման գնի փոփոխությունից։ Բայց առաջիկայում դեռ պետք է հստակեցվի հաջորդ տարվա մատակարարման գինը։
 
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում հաստատվել են գազի ռեկորդային բարձր գներ։ Եվրոպայում այն հասել է 840 դոլարի։ Այս պահին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը շատ հեռու է դրանից, բայց արդեն երկար ժամանակ քննարկվում է այն վերանայելու հարցը։ Բացի դրանից՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի սակագների վրա մեծացել է նաև ներքին ճնշումը։ Եթե անգամ հաջողվի շրջանցել ներմուծման թանկացումը, ներքին սակագների բարձրացումից դժվար կլինի խուսափել։ Խնդիրը կապված է կրկին գնաճի հետ։ Մյուս կարևոր գործոնն էլ փոխարժեքն է։ Չնայած նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի կտրուկ արժեզրկումից հետո դրամի դիրքերն ամրապնդվել են, այնուհանդերձ այս հատվածից համակարգի վրա ճնշումը դեռ շարունակում է պահպանվել։ Այս և այլ գործոնների հիման վրա մինչև տարեվերջ կհստակեցվեն էներգակիրների սակագները։ Մինչ այդ, այլևս պարզ է, որ ջրամատակարարման ոլորտում անհնարին կլինի խուսափել սակագնի բարձրացումից։ Այլ հարց, թե այն ինչքան կլինի։ Գուցե Հանձնաժողովին հաջողվի որոշ վերանայումներ կատարել ընկերության ներկայացրած հայտում։ Բայց մեծ նվազեցումների չպետք է սպասել։ Թե ինչ է նշանակում հանրային ծառայությունների սակագների բարձրացումը սպառողների համար, ավելորդ է ասել։ Հատկապես այսօրվա համատարած թանկացումների և մարդկանց ցածր եկամուտների պայմաններում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։ Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, այսօր դրանք նույնիսկ ռեկորդային բարձր դիրքում են։ Իսկ հիմա իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում տնտեսական այս ծանր իրավիճակի, երկրում ստեղծված կոլապսային իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել նախկինների վրա։ Հատկանշական է նաև, որ գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները ավելանալու փոխարեն օր-օրի նվազում են, աշխատատեղերը ավելանալու փոխարեն կրճատվում են։ Սպասվող թանկացումներն էլ ավելի բարդ իրավիճակ են ստեղծելու մարդկանց համար և դրա հետևանքով կանխատեսելի է, որ արտագաղթը երկրում ավելանալու է։
 
Սոնա Գիշյան
 
Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումԻրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել (տեսանյութ)Մոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա
Ամենադիտված