Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս. Անժելա Սարգսյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ դերասանուհի Անժելա Սարգսյանը նշում էր իր ծննդյան տարեդարձը: 

Asekose.am-ի  հետ զրույցում դերասանուհին նշեց, որ անակնկալները սկսվել էին դեռ գիշերվանից. «Երեկոյան աշխատանքի էի, իսկ երբ ավարտեցի, ընկերուհիներս ինձ հրավիրեցին մի վայր, ուր նախապես հավաքվել էին` այդպիսով ինձ անակնկալ անելով: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հաջորդ օրը, երբ 5 ընկերուհիներով միասին նշեցինք ծնունդս»: Անժելայի խոսքով, բնականաբար, ծննդյան տորթը փչելիս երազանք է պահել, որը, հույս ունի, որ կիրականանա 2017 թվականին, սակայն այդ մասին կխոսի միայն դրա իրականացումից հետո:

Ամանորին հաշված օրեր են մնացել, և այս առիթով Անժելա Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսեց, թե ինչպես է պատրաստվում նշել տոները.

«Կարծում եմ, որ ամանորյա գիշերն աշխատելու եմ, թեպետ դեռ բանակցային փուլում եմ: Հանդես կգամ որպես հաղորդավարուհի, սակայն աղջիկս` Եվան, անպայման հետս կլինի: Մինչև հունվարի 6-ը ես և Եվան միասին կլինենք, որովհետև ավելի ուշ ես, միգուցե, արդեն Երևանից բացակայեմ` կրկին աշխատանքի բերումով: Այդ պատճառով կաշխատեմ տոնական օրերին  հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դստերս հետ: Սակայն չեմ կարող ասել, թե ուր եմ մեկնելու, որովհետև դա էլ է անակնկալ»:

Ամփոփելով 2016 թվականը` Անժելա Սարգսյանը նշեց հետևյալը.

«Եթե խոսեմ ձեռքբերումներից, ապա աշխատանքային առումով չեմ կարող ասել, որ դրանք շատ էին, բայց լավ գործեր ունեցել եմ: Առհասարակ, բուռն տարի է եղել ինձ համար, շատ բեղմնավոր, շատ եմ աշխատել: Սակայն ավելի շատ կցանկանամ առանձնացնել Եվայիս, քանի որ  երջանիկ մայր եմ ես: Ինքնուրույն սովորող է, ամեն ծնողական ժողովին Մուրադի դեմքով  նստում եմ (ծիծաղում է): Ես իսկապես շատ երջանիկ մայր եմ և դրա համար Եվային շատ շնորհակալ եմ: Իսկ աշխատող ծնողի համար ամենամեծ երջանկությունն է, որ երեխան տուն է գալիս` դասերն ամբողջությամբ պատրաստած, իսկ մնացած ժամանակը միասին վայելում ենք: Ինչ վերաբերում  է կորուստներին, ապա այս տարի, փառք Աստծո, դրանք չեն եղել, իսկ դժվարություններ, եթե նույնիսկ եղել են, հարթվել և գնացել են: 2016-ը լավ տարի էր, բեղմնավոր էր, ևս մեկ` թեկուզ փոքր քայլ առաջ գնալու տարի էր, կարևորը հետ չեմ գնացել: Հարազատներս առողջ են, մարդկային կորոստներ չեմ ունեցել, հույս ունեմ, որ 2017-ն էլ այսպիսին կլինի»:

Իսկ այն դիտարկմանը` արդյո՞ք հնարավոր է 2017-ին իրականացնի իր վաղեմի երազանքը և որդի ունենա, Անժելա Սարգսյանը նախ ժպտաց, ապա ասաց հետևյալը.

«Ամեն բան էլ հնարավոր է, որովհետև մեկ օրում  կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս: Ես հավատում  եմ հրաշքների, իսկ իմ Աստվածը հրաշքներն իրականացնում է: Ինձ համար անհնարին ոչինչ չկա, և գիտեմ, որ ընդամենը մեկ ձեռքի շարժումով ամեն ինչ կարող է լինել քո կյանքում, պարզապես հավատալ է պետք»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Հետ նայելով` կարող եմ ասել, որ կյանքի քննությունը պատվով եմ անցել. Անժելա Սարգսյան

 

 

Հայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են
Ամենադիտված