Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանցից «դրական ազդակներ» ստանալ: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երրորդ կողմի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ է ստացել: Թուրքագետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք փոխադարձ մեսիջների, դրանցից բխող վտանգների մասին:

«Դեպքերի նման հաջորդականությունն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ տեղի է ունենում հայ-թուրքական որոշակի գործընթաց, որի մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն որևէ կերպ պաշտոնական հաստատում չէր ստանում: Այդուհանդերձ, փաստորեն, այդ լուրերը ճիշտ էին: Այս ամբողջ գործընթացի ոճը հուշում է, որ հայթուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. այդ օրակարգը շարունակում է ձևավորվել թուրքական նախապայմանների ոգով, որոնցում Թուրքիայի կողմից որևէ լուրջ փոփոխություն չի նկատվում: Իհարկե, եթե չարձանագրենք, որ զավթելով Արցախի մի հատվածը՝ Թուրքիան այժմ արդեն ոչ թե պահանջում է հողերի վերադարձ Ադրբեջանին, այլ Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի մնացած մասը ներառյալ: Դեպքերի վերոնշյալ հաջորդականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ առկա գործընթացը հասարակության լայն շերտերին շրջանցելով է տեղի ունենում: Ասում են, թե պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց չի խոսվում այն մասին, որ պատրաստ չենք մեր ազգային ու կարևոր նպատակներից որևէ զիջում անել»,-«Փաստի» հետ զրուցում ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա այս համատեքստում խոսեց դիվանագիտության մասին. «Ինձ մոտ կասկածներ կան, որ ԱԳՆ-ն լիովին և իր բոլոր գործառույթներով ներգրավված չէ այս գործընթացում: Հիշենք, որ փորձառու դիվանագետներ դուրս եկան ոլորտից: Միգուցե նրանց հեռացումն ինչ-որ առումով առնչվում է այս ամենի հետ: Համենայն դեպս, մենք տեսնում ենք, որ, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների նախորդ, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության փուլի, հիմա ԱԳՆին շատ պասիվ, անգամ դիտորդի դեր է վերապահված: Նույնիսկ պարզաբանումները տրվում են ոչ թե ԱԳՆ-ի, այլ ավելի շատ վարչապետի մամուլի խոսնակի կամ տարբեր քաղաքական գործիչների մակարդակով: Սա առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ ԱԳՆ-ն ամբողջությամբ այս գործընթացում ներգրավված չէ: Սա ևս առաջացնում է կասկածներ առ այն, որ այս գործընթացում, երևի թե, անցնում են այն կարմիր գծերը, որոնք իր գոյության ամբողջ ընթացքում մեր պետությանն իր առջև է դրել ու որոնց պաշտպանությանն է միտված ԱԳՆ-ն և մեր դիվանագիտությունը»:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը և հիշելով նախորդ իշխանությունների կառավարման տարիները, երբ Էրդողանն ինքն էր նամակ հղում ՀՀ ղեկավարին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Նախևառաջ պետք է ֆիքսենք, որ Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանդեպ ընդգծված թշնամական վերաբերմունք է ունեցել ու միշտ էլ ձգտել է ներխուժել Հարավային Կովկաս, Արցախյան կոնֆլիկտ և այլն: Բայց անցած տասնամյակների ընթացքում մեր պետությանը հաջողվել է կասեցնել թուրքական ձգտումները: Բացի այդ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Թուրքիային թույլ չէր տալիս ներխուժել Արցախյան կոնֆլիկտ: Հիմա իրավիճակը փոխվել է նաև մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով, որի պատասխանատուն, բնականաբար, ժամանակի իշխանությունն է: Հիմա Թուրքիան այսօր բացահայտ ընդգրկված է Արցախյան կոնֆլիկտի մեջ, Հարավային Կովկասի տարբեր խնդիրներում: Նախկինում ևս Հայաստանի հանդեպ թշնամական լինելով՝ Հայաստանի հետ շփվելու՝ Թուրքիայի գոնե հռետորաբանությունը և ոճը երբեք նման արհամարհական շեշտադրումներ չեն ունեցել: Խոսքը թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին է»:

Անդրադառնալով մասնավորապես 2005- ին Էրդողանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Էրդողանը, որը հայտնի է որպես շատ կոպիտ հռետորաբանությամբ գործիչ, իր նամակով առաջարկում էր հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Իհարկե, խեղաթյուրելով իրականությունը՝ առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կքններ Ցեղասպանության հարցը: Այդուհանդերձ, Էրդողանի անգամ շեշտադրումները, դիմելու ձևը, նամակի բովանդակությունը համապատասխանում էին միջազգային դիվանագիտական էթիկետին, իսկ նամակի պատասխանը շատ ադեկվատ էր:

Նախագահ Քոչարյանն ուղղակի մերժել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով այն տրամաբանությամբ, որ միջպետական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Հաջորդ տարիներին էլ հայ-թուրքական շփումների, նամակների պարագայում երբեք նման արհամարհական մոտեցումներ չեն եղել: Թուրքիան, որը նախկինում, թեպետ նենգափոխելով ու պատմությունը կեղծելով, ինքն էր դիմում Հայաստանի ղեկավարին, հիմա Թուրքիայի նախագահը սուլթանի տոնով, իր խոսքում չնշելով անգամ Նիկոլ Փաշինյանի անունը, հայտարարություն է անում:Այսինքն, Թուրքիան հիմա ոչ թե խնդրողի դերում է, այլ մի պետություն, որին Հայաստանն է խնդրում:

Փաստորեն, սրանով Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություն է ստանում: Նախորդ բոլոր երեք նախագահների դեպքում ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում արհամարհական, ֆոլկլորային մոտեցումներ չեն եղել: Չեն եղել «Նե օլդու, Փաշինյան» երգի նախատիպեր, որոնք ուղղված կլինեին ՏերՊետրոսյանին, Քոչարյանին կամ Սարգսյանին: Նրանք ադրբեջանական թատերական ներկայացումների մանրապատումների հերոսներ չեն դարձել, եղել են թուրք-ադրբեջանական թշնամու կերպարում, բայց ոչ արհամարհված: Դրա համար պետք էր, որ պարտությունից հետո Հայաստանի ղեկավարի կերպարը փոխվեր, որ այդ անձն իր պարտված կերպարով վնաս չտար Հայաստանին»:

Ամփոփելով ու խոսելով ՀՀ-ին թելադրվող օրակարգի մասին՝ Ռ. Մելքոնյանը մի քանի շեշտադրումներ ու արձանագրումներ արեց: «Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված թուրքադրբեջանական օրակարգը, մեծ մասամբ, չի փոխվել: Դրանք այն հայտնի նախապայմաններն են, որոնց նորերն են ավելացել, ինչպես «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալն է և այլն: Հայաստանի նկատմամբ նրանց թշնամական քաղաքականությունը չի փոխվել. եթե կա փոփոխություն, ապա դա միայն այսօրվա իշխանության ընկալումների մեջ է: Այսինքն, թշնամին նույնն է, մոտեցումները՝ ևս, Հայաստանին ուղղված սպառնալիքները ևս նույնն են, ավելին՝ անգամ ավելացել են, բայց փոխվել են մեր ինքնապաշտպանական մեխանիզմները, այս իշխանությունների մոտեցումները: Սա արտաքին ու ներքին սպառնալիքներ է առաջ բերում: Արտաքինն այն է, որ, փաստորեն, հիմա իշխանության ղեկին մի ուժ է, որը թուրքական նախապայմաններին, ճնշումներին չի կարողանում դիմագրավել, միգուցե չի էլ ուզում ու, երևի, թուրքական այդ նախապայմանների, սպառնալիքների մեջ բացասական ոչինչ չի տեսնում: Բացի այդ, իր նկարագրով ու պահվածքով այս իշխանությունը թուլացնում է նաև մեր հասարակության դիմադրողականությունը: Հասարակությանը տալիս է մեսիջներ, թե «թուրքը թշնամի չէ», «վատը չէ», «պետք է խաղաղություն հաստատել», «պետք է դադարեցնել թշնամանքը» և այլն: Ու հասարակությունը, որի մի մասը, ինչպես տեսանք ընտրություններով, շարունակում է վստահել այս իշխանությանը, իր պաշտպանական բնազդն է թուլացնում, ինքն իրեն դնում է թուրքական վտանգի առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թուրքական մտածողությունը շարունակում է թշնամական մնալ:

«Այդ թշնամական մոտեցումն այս իշխանությունը վերարտադրում է, նենգափոխում ու հենց այդ տարբերակն է մեր հասարակությանը ներկայացնում: Սա երկակի սպառնալիք է ու սխալ քայլ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման, ինչպես նաև Արցախի հարցի ադրբեջանանպաստ պահանջները մեր պետականությունը մերժել է՝ հաշվի առնելով իր ինքնապաշտպանական բնազդը, այն, որ դրանց ընդունումը նշանակում է վնաս, պետականության կործանում: Խաղաղություն հաստատելու մասին այս իշխանությունների մոտեցումներն ու պատկերացումները ևս սխալ են: Այո, մենք բոլորս էլ խաղաղության ենք ձգտում, և որևէ նորմալ իշխանություն պատերամզի չի ձգտում: Հայաստանը ևս միշտ ձգտել է խաղաղության, բայց «թշնամանքը դադարեցնելու ու խաղաղության դարաշրջան հաստատելու» մասին այս իշխանության քարոզը չի բխում տարածաշրջանում առկա իրողություններից:

Թուրքիայում ու Ադրբեջանում թշնամանքը ոչ թե թուլացվում, այն խորացվում է, իսկ այստեղ փորձում են արգելել անգամ 100 տարվա ֆիդայական երգերը՝ դրանք համարելով թշնամանք Թուրքիայի հանդեպ: Սա է պատճառը, որ ոչ համարժեք իրավիճակ է սատեղծվում: Դու ուզում ես խաղաղություն հաստատել, իսկ դիմացինդ քեզ ատում է, զենքով գալիս է քեզ ոչնչացնելու: Այս պայմաններում որևէ խաղաղություն չի կարող լինել, դրա համար խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր մեր պետության ու հասարակության համար: Այն հիմնված է կեղծիքի, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գաղափարի վրա, այն չի բխում թուրք-ադրբեջանական իրական ազդակներից, որոնք իշխանությունները համարում են դրական, իսկ մասնագետները՝ բացասական»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել
Ամենադիտված