Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով

ՄՇԱԿՈՒՅԹ

Արմեն և Աշոտ Ճենտերեճյան ջութակահարների դուետը տարիներ շարունակ հնչեցրել է հայտնի և անհայտ բազմաթիվ ստեղծագործություններ:

Երկվորյակ եղբայրներն իրենց անզուգական նվագով նորովի են ընդգծել ջութակի առավելություններն ու հանդիսատեսին հնարավորություն տվել ավելի սիրել այն:

Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը հարգելու նպատակով Արմեն Ճենտերեճյանը համերգային ծրագիր էր նախաձեռնել՝ նվիրված անժամանակ կյանքից հեռացած եղբորը:

Երեկոյին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, բեմում էր Արմեն Ճենտերեճյանը, իսկ Աշոտ Ճենտերեճյանի փոխարեն նրան ընկերակցում էին հայրենիքում ապրող և տարբեր երկրներից ժամանած իրենց ուսանողներն ու գործընկերները:

Ելույթ ունեցան ջութակահար Արմեն Ճենտերեճյանը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սեդրակ Երկանյան), Կանադայից ժամանած ջութակահար Մարտիկ Բազարյանը, Գերմանիայում բնակվող ջութակահար Մհեր Դավիդյանը, Լիբանանից ժամանած ջութակահարներ Նարե Աշկարյանն ու Ավետիս Դաքեսյանը, Աշոտ Ճենտերեճյանի որդին՝ կիթառահար Վահագն Ճենտերեճյանը, ջութակահարներ Քրիստինե Չթչյանը, Ստեփան Մատինյանը, թավջութակահար Հենրի Երկանյանը, դաշնակահար Թերեզա Ոսկանյանը:

Դահլիճը լեփ-լեցուն էր և սիրով էր ունկնդրում բոլոր կատարումները:

Երեկոյին հնչեցին Աշոտ Ճենտերեճյանի՝ դասական և հայկական ժողովրդական գործերի փոխադրություննները դուետի համար, Բախի, Վիվալդիի, Պագանինիի, Շոպենի երկերը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Ճենտերեճյանը նշել էր, որ եղբոր հետ ընտրել են երաժշտասերներին երկու ջութակով ներկայանալու ճանապարհը: Դա մտածված կամ հատուկ ծրագրված չի եղել, մյուսներից տարբերվելու միտում ևս չի եղել, ուղղակի իրենք ցանկալի չեն համարել ծեծված արահետներով գնալ:

«Հայտնի, շքեղ տրիոներ, կվարտետներ կան: Կոմիտասի անվան պետական լարային քառյակը պարզապես ֆանտաստիկ է. նրանք լեգենդներ են, նրանցից անընդհատ կարելի է սովորել, վերցնել ու վերցնել, բայց մենք նախընտրեցինք անել մի բան, ինչը դեռ ոչ ոք չէր արել: Լավ էր այնքանով, որ կարծրատիպեր չկային: Մեր նվագացանկի 200, գուցե ավելի ստեղծագործություններից, հավանաբար, չորսը կամ հինգն էին հայտնի: Հաճախ կատարում էինք նաև օտարազգի կոմպոզիտորների աշխատանքներ, որոնք գրվել էին մեզ համար և նվիրվել մեզ: Եղել են դեպքեր, երբ շատ շնորհալի կոմպոզիտորների խնդրել ենք երկու ջութակի համար գործեր գրել, բայց նրանք ասել են, որ չեն լսում երկու ջութակի միաձուլում, և չի հաջողվում գրել: Պետք է նշեմ, որ մեզ հայտնի ժամանակակից լուրջ կոմպոզիտորական դպրոցներից ամենահարուստ ստեղծագործական բազան երկու ջութակի համար Հայաստանում է: Հետաքրքիր գործեր ունեն Նուբար Ասլանյանը, Էրիկ Հարությունյանը, Էմին Արիստակեսյանը, Էդվարդ Հայրապետյանը, Էդվարդ Սադոյանը և այլք»,- ընդգծել էր Ճենտերեճյանն ու խոստովանել, որ եղբոր հետ ունեցել են բազմաթիվ ստեղծագործական անհամաձայնություններ:

«Շատ լուրջ տղա էր Աշոտը, շատ մեծ քաղաքացի էր, հայրենասեր, սկզբունքային մարդ…Ափսոս, վաղաժամ հեռացավ կյանքից…»,- եզրափակել էր ջութակահարը:

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Ամենադիտված