Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի նվազումը չի բերի գների իջեցման. գները կշարունակեն բարձրանալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գնաճը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը վերջին շրջանում գրեթե ամենամսյա պարբերականությամբ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքւ։ Այն արդեն հասել է 7,25 տոկոսի։

Թե դրանից գնաճը որքանով է «ազդվում», տեսնում ենք։ Գները շարունակում են բարձրանալ անգամ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը չի դադարում թանկացնել փողը։

Այդ գործոնը գուցե որոշակի ազդեցություն ունենում է գնաճի տեմպը զսպելու հարցում, բայց դա չի խանգարում, որպեսզի գները շարունակեն աճել։ Պատահական չէ, որ նույնիսկ Կենտրոնական բանկի կողմից իրականացված այսպիսի ագրեսիվ քաղաքականության պայմաններում գնաճը այս տարի աննախադեպ բարձր է։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին գնաճային ճնշումը մեծացել է։ Օգոստոսին այն հասավ 8,8 տոկոսի։

Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Բայց նույնիսկ դրանից հետո այն կանգ չի առնում։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում և միայն հաջորդ տարի կմոտենա 4 տոկոս ցուցանիշին՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ։

Հիշեցնենք, որ 4 տոկոսը գնաճի սահմանված թիրախային ցուցանիշն է։

Հիմա այն առնվազն կրկնակի բարձր է դրանից։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ հաջորդ տարի գնաճը հետ կգա թիրախային ցուցանիշի տիրույթ։ Այսինքն՝ կմոտենա 4 տոկոսին։

Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ հաջորդ տարի գները կնվազեն։ Բայց այդպես չէ։ Գները կմնան բարձր մակարդակում։ Ավելին՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դրանք կշարունակեն բարձրանալ՝ այս տարվա համեմատ առնվազն ևս 4 տոկոսով կամ դրան մոտ չափով։

Իսկ այն հավաստիացումները, որ գնաճը կվերադառնա թիրախային ցուցանիշի տիրույթ, կլինի ոչ թե գների նվազման, այլ այս տարվա գնաճային բարձր միջավայրի հաշվին։

Այս տարի գնաճը բարձր է, ու ակնկալվում է, որ հաջորդ տարի դրա ֆոնին գնաճային ճնշումը որոշ չափով կթուլանա։ Գնաճ կլինի, բայց տեմպը կթուլանա։

Դրանից սպառողը ոչինչ չի շահելու։ Ընդհակառակը՝ այն շարունակելու է իր սպառած ապրանքների ու ծառայությունների դիմաց ավելի շատ վճարել, քան վճարում է նույնիսկ այս տարի՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։

Չնայած դեռ հարց է, կհաջողվի՞ գնաճը վերադարձնել թիրախային ցուցանիշի տիրույթ, թե՞ ոչ։

Դրա հետ կապված ռիսկերը շատ են, որոնք թելադրված են՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։

Դրսի գործոնները պարզ են՝ միջազգային ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումները, որոնք մեզանից կախված չեն։ Դրանք կապված են համաշխարհային տնտեսության զարգացումների ու աշխարհաքաղաքական պրոցեսների հետ։ Երբեմն էլ ուղղակի դուրս են տրամաբանությունից։

Այս գործոնների հետևանքով թելադրված գնաճի վրա մենք չենք կարող ազդեցություն ունենալ, բացառությամբ նրա, որ տոկոսադրույքի քաղաքականության միջոցով Կենտրոնական բանկը փորձելու է մեղմել արտաքին միջավայրից փոխանցվող ազդեցությունը։ Ուրիշ բան, թե դա ինչքանով է ստացվում։

Դրսից թելադրվող գնաճից բացի, շուտով, ամենայն հավանականությամբ, մենք բախվելու ենք ներքին միջավայրի որոշ հատվածներից թելադրված գնաճային լրացուցիչ ճնշման հետ։ Խոսքը առաջին հերթին հանրային ծառայությունների ոլորտից սպասվող ճնշման մասին է։

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվանից բարձրանալու է խմելու ջրի սակագինը։ Սպասվում է, որ կթանկանան նաև էներգակիրները, այդ թվում՝ ինչպես գազը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։

Էներգակիրների թանկացումը միշտ էլ էական գործոն է եղել գնաճի համար՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Ներքին ռիսկերը, իհարկե, միայն այս հատվածում չեն։ Գնաճի համար ի հայտ է եկել ևս մեկ ոչ պակաս կարևոր՝ անվտանգային միջավայրից թելադրված ռիսկ։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում ու Հայաստանի սահմաններից ներս՝ արդեն իսկ գնաճային ռիսկեր է պարունակում։ Մեր հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Իրանի հետ առևտրային հարաբերություններում առաջացել են նոր խոչընդոտներ, որոնք նվազագույնը կհանգեցնեն այստեղից թելադրված գնաճի ակտիվացման, եթե չհաջողվի կարգավորել խնդիրը։ Վատագույն սցենարների մասին չենք էլ ուզում խոսել։ Չնայած դրանց հավանականությունը ևս դժվար է բացառել։

Նման էական ռիսկերի պայմաններում գնաճի հետ կապված դեռ շատ անորոշություններ կան։ Գնաճի մակարդակը գուցե նվազի, բայց գները ոչ թե կիջնեն, այլ կշարունակեն բարձրանալ։

Սոցիալական առումով դա կխորացնի լարվածությունը, եթե քայլեր չարվեն սպառողների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Եկամուտների, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածի եկամուտների ավելացման առումով այս պահին խոսք չկա։ Բայց այդ մասին առավել հստակ հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կներկայացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Մինչև ամսվա վերջ կառավարությունն այն պետք է հաստատի և ուղարկի Ազգային ժողով։

Մինչ այդ՝ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում ընդունված միջինժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը սոցիալական խոցելի խմբերի համար եկամուտների ավելացումներ չի նախատեսում։ Անգամ այս տարվա բարձր գնաճից հետո, որը հանգեցրել է ծախսերի էական ավելացման։

Միայն սննդամթերքի գնաճը օգոստոսին հասել է 15 տոկոսի։ Բանջարեղենինն էլ՝ 66 տոկոսի։

Նախորդ տարվա համեմատ գներն այդքանով բարձրացել են, բայց շատերի եկամուտները չեն ավելացել։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի կավելանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար
Ամենադիտված