Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հեռանկարները մշուշոտ են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խոսել է գնաճային միտումների մասին՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը նվազի՝ հասնելով նախատեսված 4 տոկոսի: Նկատենք, որ կապիտալ ծախսերը, որոնք տնտեսության վրա՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ կտրվածքով ունեն ահռելի ազդեցություն, վերջին երեք տարիներին սովորույթի ուժով թերակատարվում են, իսկ մասնագիտական շրջանակները մեկ անգամ չէ, որ հիշեցրել են՝ կապիտալ ծախսերը չկատարելը հանգեցնում է տնտեսական աճի ներուժի տուգանման, և հենց այս պատճառով՝ կապիտալ ծախսերի թերակատարումները պետք է լինեն ահազանգող: Կառավարությունը շուտով կհաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և կուղարկի Ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անգամ նախորդ տարիների կապիտալ ծախսերի թերակատարման ֆոնին դարձյալ չի դադարում խոսել նոր «աննախադեպ» ծախսերի մասին:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- օրերս հայտարարել է վարչապետը հայ-ռուսական տնտեսական համաժողովում:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Անդրադառնալով 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցերին` տնտեսագետը ասել է․ «Կապիտալ ծախսերի թերակատարումն այս կառավարության մշտական խնդիրն է. սկսվել է 2018 թվականից և չի դադարել: Այսինքն, եթե մենք դիտարկենք կապիտալ ծախսերը, որոնք արվում են վերջին երեք տարվա ընթացքում, ապա կարձանագրենք՝ բազմաթիվ ոլորտներում դրանք չեն արվում և հիմնականում ուղղվում են ճանապարհաշինության ոլորտին: Եթե իշխանավարման սկզբում այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունը նախապատրաստել էր, այս կառավարության կողմից համարվում էին, թե կոռուպցիոն կոմպոնենտ ունեն, ապա երեք ու կես տարի անց նորից նույն բացատրությունը չի կարող լինել»:

Ըստ տնտեսագետի՝ այս պահին առկա են բացասական տնտեսական միտումներ, իսկ տնտեսական հեռանկարները մշուշոտ են. «Էկոնոմիկայի նախարարը խոստանում է, որ կունենանք երկնիշ տնտեսական աճ, սակայն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ այս օգոստոսին աճը եղել է ընդամենը 2-2.3 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում 5 տոկոսով անկում ունենք: Սրանք ցուցանիշներ են, որոնք մատնանշում են, որ տնտեսական իրավիճակը բացասական միտումներ ունի, այսինքն՝ վերականգնողական աճը գրեթե չկա արդեն (սկզբից կար, հետո պասիվացել է, և նույնիսկ անցյալ տարվա նկատմամբ շատ ցածր աճի միտում է գրանցվում): Սա զգալիորեն պատերազմի հետևանքն է. Հայաստանի Հանրապետության համար, ի տարբերություն Արցախի, պատերազմի հետևանքը ոչ թե ուղիղ հարվածն է տնտեսությանը, այլ երկարատև գործընթաց է: Եթե վերջինիս հավելենք ադրբեջանցիների ստեղծած խոչընդոտներն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին և դրանց տնտեսական հետևանքները, կարող ենք ասել, որ Հայաստանում տնտեսական հեռանկարները բավականին մշուշոտ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումԻրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել (տեսանյութ)Մոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն
Ամենադիտված