Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը հերթական խաղն է խաղում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ թոզ է փչել հանրության աչքերին։ Նախարարը հայտարարել է, որ 2 տարում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոս աճ կարձանագրի․ «Հաշվարկված է, որ կապի ապաշրջափակման արդյունքում 2 տարում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոս աճ կարձանագրի։ Սա ոչ միայն հայկական կողմի, այլև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ուսումնասիրությունների արդյունքն է»։

Այստեղ հարց է առաջանում, թե ինչի վրա է հիմնված 30 տոկոս աճի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի կողմից հնչած հայտարարությունը։ Հավանաբար ինչպես նախկինում, այս անգամ ևս նախարարը օդից վերցրած թվերով փորձում է հասարակությանը կեղծ թվերով իրենց շուրջը համախմբել։ Ակնհայտ է, որ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսության համար դրական գործոն է։ Բայց միայն դա շատ քիչ է տնտեսության զարգացման և ՀՆԱ աճի, այն էլ՝ 2 տարվա ընթացքում հայտարարվող 30 տոկոս աճի համար։ Անկախ նրանից, թե ինչ կասեն միջազգային կազմակերպությունների ու իշխանությունների ուսումնասիրությունները, եթե, իհարկե, այդպիսի ուսումնասիրություններ իրականում կատարվել են և կատարվել են այսօրվա իրողությունների հիման վրա, միանշանակ է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ճանապարհների ապաշրջափակումը ոչինչ է, եթե տնտեսությունը չունի պոտենցիալ, որը պատրաստ է առաջարկել արտաքին շուկաներին։ Այսօր մեր տնտեսությունն արտաքին շուկաներ է մատակարարում շատ քիչ ապրանքներ։ Ոչ թե նրա համար, որ սահմանափակ են արտահանման հնարավորությունները, այլ, որովհետև տնտեսության մեջ չի ստեղծվում այդպիսի արդյունք։ Խնդիր չէ նույնիսկ արտահանման գինը։

Այնպես չէ, որ մեր տնտեսության առաջարկած ապրանքները միջազգային շուկաներում անմրցունակ են կամ սահմանափակ, որովհետև կան խնդիրներ հաղորդակցության ուղիների հետ կապված։ Այն, որ միայն ճանապարհների ապաշրջափակման դեպքում են հնարավորություններ ստեղծվում այստեղ խորացնելու արտադրական ցիկլը, խաբկանք է։ Դրա համար ընդամենը ցանկություն ու պայմաններ են պետք։ Այնպես չէ, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում պղնձաձուլարան շահագործել։ Մինչև հիմա էլ Հայաստանում պղնձաձուլարան շահագործվել է։ Գուցե ոչ այն հզորության ու որակի, որն անհրաժեշտ էր։ Բայց այդպիսին եղել է ու հիմա էլ կարող էր լինել, եթե, իհարկե, իշխանությունների թեթև ձեռքով այն չփակվեր։ Նոր պղնձաձուլարան կառուցելու ու շահագործելու համար ներդրումներ են պետք։ Խոսքը մեծ ներդրումների մասին է՝ ընդհուպ մինչև 400-500 մլն դոլարի չափով։ Բայց այդ ո՞ր օտարերկրյա ներդրողն է պատրաստ այդքան գումար ներդնել Հայաստանում, երբ անգամ տեղական ներդրողները չունեն ապահովության տարրական երաշխիքներ։ Խնդիրն ամենևին էլ միայն անվտանգությունը չէ։ Խնդիրը ներդրումների պաշտպանության չգործող ինստիտուտի մասին է, որի հետ ներդրողները բախվել են այս իշխանությունների չկշռադատված գործողությունների պատճառով։ Արդյո՞ք մենք ունե՞նք երաշխիք, որ ճանապարհների բացումից հետո նույնը չի լինելու։ Կարող են 3 տարի կասեցված ու անորոշության մեջ պահել մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր, ինչո՞ւ չեն կարող նույնն անել մեկ ուրիշի հետ։

Դատարկ են այն հույսերը, որ ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեր երկիր ներդրումներ բերել։ Խոսքը քաղաքական ներդրումներին չի վերաբերում, որի առաջ մեր տնտեսությունը կանգնած է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհներն ապաշրջափակելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու պարագայում։ Այս երկրները, անշուշտ, պատրաստ են իրենց ներդրումներով խեղդել մեր, առանց այն էլ՝ թուլացած տնտեսությունը։ Բայց դրանից մեր վնասներն ավելի մեծ են լինելու, քան օգուտները։ Մի օր էլ արթնանալու ենք բոլորովին այլ երկրում, որտեղ տեր ու տնօրեն են դառնալու մեր թշնամիները։ Փակ սահմանների պայմաններում կար ժամանակ, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր ապահովում, ներդրումներն էլ իսկապես հոսում էին։ Այսօր դրանք չկան, ու պարզ չէ՝ վաղը կլինե՞ն, թե՞ ոչ։ Ժամանակին էլ հայտարարվում էր, թե գործարարները հերթ են կանգնած Հայաստանում ներդրումներ անելու համար, ու մեզ ներդրումային բում է սպասում։ Ակնհայտ է, որ նույն շարքից են նաև 2 տարում ՀՆԱ 30 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ հայտարարությունները։ Արդեն պարզ է, որ երեք ու կես տարի շարունակ իրականությունը կեղծ լավատեսությամբ մատուցելուց հետո, իշխանությունը փորձում է նոր փուչիկ փչել. իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը ֆանտաստիկ աճ կունենա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ
Ամենադիտված