Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել. Մալխաս Ամոյան

ՍՊՈՐՏ

Հաղթանակս ցանկանում եմ նվիրել ամբողջ հայ եւ եզդի ազգին: Այս մեդալի համար շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օսլոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը:

72 կգ քաշային կարգի եզրափակիչում 22-ամյա ըմբիշը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

 Մալխաս, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպիսի՞ն են զգացողություններդ այս պահին:

Դեռ չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում ինձ հետ: Զգացողություններս անբացատրելի են: Ուրախությունս բառերով նկարագրել չեմ կարող:  

Ոսկե մեդալը սպասվա՞ծ էր քեզ համար:

Սպասում էի, որ կհաղթեմ: Այս աշխարհի առաջնությանը եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել: Իմ մեծ հաղթանակում նաեւ իրենց ներդրում ունեն մարզիչներս՝ Հայաստանի հավաքականի մարզիչները, իմ անձնական մարզիչները, հորեղբայրներս, մեր հավաքականի անդամներն ու ընկերներս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են եղել եւ աջակցել են ինձ:

Բարդ տրվե՞ց չեմպիոնի տիտղոսը:

Շատ բարդ. ճանապարհն էր բարդ դեպի այս մեծ հաղթանակը: Աշխարհի անհատական գավաթի խաղարկության եւ մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչներում ձախողում էի ունեցել: Այս անգամ, այստեղ՝ Օսլոյում, արդեն այլ ելք չկար, ձախողում պետք է չլիներ եւ իմ առջեւ մեծ խնդիր էի դրել՝ հաղթել:

Ի՞նչը քեզ մոտիվացրեց, որ այս անգամ այլ ելք չէիր տեսնում:

Այս աշխարհի առաջնությանը լրիվ ուրիշ ձեւ եմ պատրաստվել: Կտրվել եմ ամեն ինչից, շատ բաներից եմ ինձ զրկել՝ հանուն այս ոսկե մեդալի: Եվ փառք Աստծո, ստացվեց:

Ոսկե մեդալի ճանապարհին 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնանցես քեզ համար:

Բոլորն էլ բարդ էին ու առանձնահատուկ ինձ համար: Առավել բարդ եզրափակիչն էր: Յուրաքանչյուր հաղթանակ մեծ դժվարությամբ ինձ տրվեց, որովհետեւ յուրաքանչյուրին մոտենում էի այնպես, ասես եզրափակիչը լիներ: Այդքանով հանդերձ, ամենադժվարը եզրափակիչը ստացվեց:

Եզրափակիչում բավական հանգիստ տեսք ունեիր: Ինչո՞վ էր պայմանավորված հանգստությունդ:

Անկեղծ ասած՝ իմ հանգստությունը թվացյալ էր: Իրականում, հանգիստ չէի, բավական լարված էի: Բարդ մրցակից էր Սերգեյ Կուտուզովը: Մինչեւ մրցագորգ դուրս գալը, անընդհատ մտածում էի, թե ինչպես պետք է գոտեմարտեմ, ինչ պետք է անեմ, որ ճիշտ լինի, ճիշտ ընթացք ստանա, որ հաղթանակի հասնեմ: Լարվածություն կար:

Նաեւ կխոստովանեմ, որ բուն մրցումներին լարածությունն այդքան մեծ չէր, որքան մարզումներին: Այնքան էի մարզվել, որ վստահ էի՝ մտնեմ գորգ, պետք է հաղթեմ: Մարզումներն ինձ համար ավելի դժվար են եղել, քան այս երկու մրցումային օրերի բոլոր գոտեմարտերս:

Մալխաս, քո հորեղբայր Ռոման Ամոյանը շատ մեծ նվաճումներ է ունեցել, բայց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նրան այդպես էլ չի հաջողվել նվաճել...

Այո, սա նաեւ իմ նպատակներից մեկն էր. աշխարհի ոսկե մեդալը նվաճել նաեւ նրա համար: Մենք այս թեմայով զրույցեցինք անմիջապես իմ հաղթանակից հետո: Հենց դարձա չեմպիոն, հորեղբայրս ասաց՝ «ես չեմ դարձել աշխարհի չեմպիոն, փաստորեն, 22 տարի անց այդ հաղթանակը քեզ տրվեց, դու իմ տեղը դարձար աշխարհի չեմպիոն»: Ինձ թվում է, եթե նա դառնար աշխարհի չեմպիոն, այդքան չէր ուրախանա, որքան իմ նվաճումով ուրախացավ: Երբ այսօր դարձա աշխարհի չեմպիոն, ուրախությունս, կարծես, կրկնապատկվեց այս առումով:

Քո պատվին Օլսոյում հնչեց Հայաստանի հիմն ու բարձրացավ մեր եռագույնը: Ի՞նչ էիր զգում այդ պահին:

Սա մեծահասակների աշխարհի առաջնությունն էր եւ շատ կարեւոր էր ինձ համար: Երիտասարդներում եւ պատանիներում եւս չեմպիոնական նվաճումներ եմ ունեցել, բայց այս նվաճումը տարբերվեց ինձ համար նրանով, որ կարողացա պատմություն կերտել հայկական սպորտում: Այս անգամ լրիվ այլ զգացողություն էր, երբ բարձրանում էր դրոշը: Այդ պահին պատվո հարթակին կանգնած այնպիսի ապրումներ ունեցա, որ բառերով չեմ կարող նկարագրել:

Ու՞մ ես նվիրում ոսկե հաղթանակդ:

Հաղթանակս ուզում եմ նվիրել ամբողջ հայ եւ եզդի ազգին:

Լուսինե Շահբազյան

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված