Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական իրական աճ դեռևս չունենք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի ներդրումների ցուցանիշները։ Ըստ վիճակագրության՝ զուտ ներհոսքի ու օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ կա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մյուս կողմից, ներդրումների գերակշիռ մասը դարձյալ հանքարդյունաբերության ոլորտ են ուղղվել։ Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է կատարվում այս դաշտում տնտեսագետը պատասխանել է․ «Այո՛, ըստ հրապարակված տվյալների, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի աճ է արձանագրվել մեր հանրապետությունում: Իրականում 2020 թվականին, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրվում էր ցածր տնտեսական ակտիվությամբ, այդ թվում՝ նաև ներդրումային ոլորտում: Ուստի, նախորդ տարվա նկատմամբ արձանագրված աճը դա դեռ ոչինչ չի կարող ասել այս պահին, և հետագա դինամիկայի բնույթը կարող է որոշակիություն մտցնել: Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ, ապա սա միանգամայն սպասելի էր, քանի որ նախևառաջ այդ ոլորտը մշտապես հանդիսացել է ներդրումների հիմնական թիրախը մեր հանրապետությունում։ Բացի այդ, ընթացիկ տարում, պայմանավորված հանքանյութերի գնի կտրուկ աճի հետ, այն դարձել է ավելի գրավիչ, հետևաբար այստեղ ոչ մի անսպասելի բան չկա: Իհարկե, մեզ համար շատ կարևոր է հատկապես վերամշակող արդյունաբերության ոլորտում ներդրումների աճը, ինչը կնպաստի տնտեսության մեջ հավելյալ արժեքի ձևավորմանը և վերջինիս աճին: Այս առումով պետք է նշել, որ ներդրումների երկարաժամկետ աճող հոսքերի ապահովումը մեծապես կախված է երկրի միջազգային վարկանիշից, ներդրումային միջավայրում առկա ռիսկերից, ներդրումային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտից: Իսկ այս ոլորտներում դեռևս առկա են բազմաթիվ անելիքներ»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ տնտեսությունը վերականգնվել է, քանի որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամիսերին կազմել է 4,9 տոկոս Կարեն Սարգսյանը պատասխանել է․ «Բնականաբար տնտեսությունը վերականգնվում է հետկովիդյան ճգնաժամից հետո, սակայն այլ հարց է, թե վերջինիս տեմպերը գոհացուցիչ են, թե ոչ: Տարվա կտրվածքով, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2021 թվականին Հայաստանում կարող է արձանագրվել 6.5 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն, միաժամանակ նշվում է նաև դեռևս առկա բարձր ռիսկերի մասին՝ կապված աշխարհաքաղաքական լարվածության պահպանման, արտաքին պահանջարկի հնարավոր կրճատման, ինչպես նաև ֆինանսական շուկաների խիստ տատանողականության հետ: Ըստ ԱՎԿ կողմից հրապարակված տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.9 տոկոս, սակայն արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով: Համեմատաբար բարձր աճ է արձանագրվել շինարարության և առևտրի ոլորտներում՝ համապատասխանաբար 7.3 և 7.1 տոկոս, ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 5.3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում, սպառողական գների ինդեքսը կազմել է 6.4 տոկոս, սեպտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա ժամանակահատվածում այն կազմել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական գների ինդեքսը՝ 9.8 տոկոս: Փաստացի, եթե դիտարկենք իրական աճը, ապա պետք է վերը նշված անվանական ցուցանիշները ճշգրտենք գնաճի ցուցիչով: Ինչպես տեսնում ենք, իրական աճ դեռևս չունենք: Սակայն, ըստ ամիսների արձանագրված դինամիկայի, կարող ենք ասել, որ տնտեսությունը, թեև դանդաղ, սակայն այնուամենայնիվ վերականգնվում է»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ
Ամենադիտված