Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան ՝ Մցխեթոբա, Բելոռուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794 – Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903 - հնչակները անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920 - Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել  Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 – ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 – ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 – ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 – ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967 – վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990 - «Աէրոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռը իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։

1993 - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։ 2005- ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի  փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլլար է հատկացնելու:

2006 – Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

2015 - լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016 - Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019 - Կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 - ավարտվել է թուրքերի կողմից Վիենայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է այդպես էլ չգրավելով քաղաքը։

1542 – ծնվել է մողոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։

1585 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 - Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։

1784 – ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1843 - Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրիմերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեական շքերթը»։

1851 – ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:

1884 - Ջորջ Իստմանը արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 – ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 - Արթուր Կոնան Դոյլը առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 - Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905 – ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926 – Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 - որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 - ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերը առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

 1960 – վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:

1962 - ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։

1970 - Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990 – վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 - կայացել է Ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված