Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք դաժան սպանություն, որ կատարվել են Հայաստանում

ԻՐԱՎՈՒՆՔ

արդասպանությունը ամենածանր հանցագործությունն է, ծանր է նաև պատիժը: Մեր երկրում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, առանձնացրել ենք երեք դաժան դեպքերը՝

1. 1990թ. ծնված Ա.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականին գիշերը առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է այլ անձի պատկանող մեքենային: Նույն օրը, ժամը 03-ի սահմաններում ժամանել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի առանձնատան բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ

: Մեկ այլ օր ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել իր ընկերոջ մորաքրոջ առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ մորաքրոջ՝ Հ.Ա.-ի հետ, նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողությոններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հայկանուշ Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան:

Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի: Հանդիպելով Ր. Ա.-ի և Դ.Հ.-ի կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Ր. Ա.-ին` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել հասցեագրված արարքում և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 20 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ և վճռաբեկ ատյաններու և թողնվել անփոփոխ, գործը նախորդ ամիս առաքվել է Լոռու  ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

2. 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին զանգ է կատարվել, հեռախոսահամարին կատարված ահազանգի ձայնագրառման զննությունները տեղ են գտել դատավճռում, ներկայացնում ենք դրանք. – Ոստիկանություն: – Բարև Ձեզ, ոստիկանությունի՞ց ա: – Այո: – Ես սպանություն եմ կատարել: – Ի՞նչ սպանություն: Ո՞ւմ ես սպանել: – Մարդու սպանություն: Ասենք, սպանությունը ես եմ կատարել, այսինքն եթե ես եմ սպանել, ես գիտեմ, եթե ես որ ասեմ, կարո՞ղ ա մեղմիչ հանգամանք ըլնի, գիտեմ: Ես նախկինում դատված եմ: Ես չէի ուզում, ինքն ա էլի տեղիք տվել, հա դանակով հարձակվել ա վրես, մատս ճղել ա դանակով: Էդ դանակը, ոնց որ ես ասենք պաշտպանվելու համար էդ դանակը ֆռացրել եմ:

Ես իրան բռթել եմ, դանակը ձեռից խլել եմ: Այնուհետև սպանողը ամբողջ մանրամասները պատմել է, նշել է հասցեն, իր անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Սպանողը Արմանը (անունը փոխված է) 2014 թվականի դեկտեմբերի ամսին տեղեկանալով, որ իր ծանոթ Ազատը (անունը փոխված է), պարտքը մարելու նպատակով որպես օգնություն իր տված 1.000 ՀՀ դրամ գումարը նպատակին չի օգտագործել, այլ օղի է գնել, բարկացել է և պարզաբանում ստանալու նպատակով ժամը 02.00-ի սահմաններում միայնակ այցելել է վերջինիս բնակարան: Արդեն բնակարանում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Արամը, ձեռքով բռնելով աթոռին նստած Ազատի հագուստից, գցել է գետնին, այնուհետև ձախ ոտքի կրունկի հատվածով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին՝ պատճառելով ձախ հոնքի դրսային շրջանի սալջարդ վերք, ձախ վերհոնքային շրջանի քերծվածքներ, ձախ ակնակապճի՝ այտաքունքային շրջանի ընդգրկումով տարածուն արյունազեղում, գանգի թաղի և ստորին ծնոտի ոսկրերի կոտրվածքներ և ապօրինաբար վերջինիս դիտավորությամբ զրկելով կյանքից:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ազատին սպանելու նպատակ չի ունեցել, իրենց միջև ուղղակի վիճաբանություն է առաջացել։ Դատարանը վճռել է Արմանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով: Նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 208 հազար դրամ՝ որպես դատական ծախս:

3. Հայաստանում ՌԴ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ողջ հայկական ընտանիք: Հունվարի 12-ին՝ ժամը 10-ի կողմերը Ավետիսյանների տուն մտած հարևանուհին տեսել է, որ ընտանիքի 6 անդամները գնդակահարված են, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, երեխային տանում են հիվանդանոց, սակայն նրան փրկել հնարավոր չի լինում: Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: 

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված