Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք, Հանրապետական կուսակցությա՞ն, թե` մեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Կարեն Կրապետյանի` Հանրապետական կուսակցություն մտնելուն զուգահեռ հայտարարվեց, որ նրա հետևից 7000 մարդ ևս այդ կուսակցություն մտնելու դիմում է ներկայացրել, ճիշտն ասած, տարակույսս չկարողացա զսպել:
Բանն այն է, որ հասարակությունը, այդ թվում և ես` նրա անդամը, դժվարությամբ մարսեց այդ փաստը: Որքան էլ հասկանայինք, որ քաղաքականության մեջ զգացմունքայնությունը տեղ չունի, որ քաղաքականությունը պրագմատիկ քայլերի հաջորդականություն է: Հստակ գիտակցեինք, որ առանց իշխող կուսակցության աջակցության ու սատարման ոչ ոք չէր կարող այս երկրում էական բան փոխել ձևավորված–կարծրացած քաղաքական–տնտեսական հարաբերությունների մեջ, քանի որ բոլոր ոլորտներն իրենց խնդիրներով, իրենց լավով ու վատով գտնվում են իշխանական ուժի ազդեցության տիրույթում: Պետք է մտնես նրանց մեջ, այսինքն` նրանցից մեկը դառնաս, որ քեզ թույլատրվի անել այն գործը, որը դրել ես քո առաջ:
Սակայն այս մեղմացուցիչ «դեպք հանցանացը» նշելուց հետո անցնենք բուն թեմային:
Լա՛վ, իսկ ի՞նչ էր նշանակում այդ 7000 մարդու մուտքը կուսակցություն: Լա՛վ, դա՞ ինչի համար էր: Ընդ որում, երբ գիտենք, թե ովքեր են այդ 7 000–ը կամ ի՞նչ կազմակերպության մարդիկ են:
Հատկապես ամեն անգամ, երբ խոսք է գնում այդ 7000–ի մասին, չգիտես ինչու, խիստ պատկերավոր եմ պրոցեսը տեսնում: Աչքիս առաջ միանգամից մարդկային բազմություն է երևում, ու այս ողջ զանգվածը շարժվում է առաջ` որտե՞ղ ես, Հանրապետական կուսակցություն: Ու Մելիք–Ադամյան փողոցն եմ տեսնում: Փողոցը փակվում է այս մարդկանց` դեպի առաջ ձգվող մարտաշունչ մարմիններով:
Միամտություն է կարծել, թե Կարեն Կարապետյանը չգիտի, որ նման որոշումը` քաղաքական ինչ–որ ուժի անդամակցելը կամ հարելը, անհատական, խի՛ստ անհատական խնդիր է: Եվ եթե մարդիկ մի օր արթնանում ու միակամորեն նույն բանն են ցանկանում անել, նման դեպքեր լինում էին, ասենք, ԽՍՀՄ տարիներին: Այն էլ այն ժամանակ, երբ այդ երկրի ղեկավարը Իոսիվ Վիսարիոնովիչն էր: Կամ էլ մեր օրերում եթե նման բան է լինում, ապա լինում է, ասենք, Հյուսիսային Կորեայում: Ու նման մի քանի այլ երկրներում:
Նա անշուշտ գիտի: Բայց այդ դեպքում իմանալով ինչո՞ւ դա արեց կամ ինչո՞ւ թույլ տվեց, որ այլք անեն:
Մեկ պատասխան գոնե ես կարող եմ ունենալ: Արեց, որովհետև դա դուր կգար իրեն` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցություն, որն իր կառավարման տարիներին հաճախ է հաստատել, որ համակրում է այն երկրների քաղաքական վարքագիծը, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք:
Իսկ այդ քայլը` 7000 մարդու մեկեն հանրապետականացնելը, դուր կգա՞ր հասարակությանը, ժողովրդին: Այս հարցը տվե՞լ է իրեն վարչապետը: Ավելի տեղին կլիներ այստեղ ասելը` գիտությունների դոկտորը: Կարծում եմ կմտածեր, որ հաստա՛տ ժողովրդին դուր չէր գա:
Հիմա` հարց. եթե դուր չէր գա, ապա ինչո՞ւ այդպես եղավ: Կամ ինչո՞ւ այդպես արեց:
Հիմա նրան` մեր վարչապետին, առավել ժողովրդի՞ կարծիքն է հուզում, թե առանձին վերցրած մեկ կուսակցության: Որքան էլ այն լինի Հանրապետական կուսակցությունը:
Եթե այդպես է, ապա ևս մեկ հարց, որն իրավունք ունենք տալու` հիմա դու մեր` ժողովրդի՞ վարչապետն ես, թե՞ Հանրապետական կուսակցության:
Հ.Գ. Բավականին ժամանակ է անցել արդեն, երբ այս ամենը տեղի է ունեցել: Կարելի էր ժամանակին գրել, կամ էլ չգրել: Ես որոշել էի երկրորդը: Բայց մի բան կար, այնուամենայնիվ, որ չթողեց ինձ հանգիստ: Ստիպեց խոսել այն մասին, ինչն զգում էի: Ի վերջո, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեղ, ինչպես վերևում էի ասում, զգացմունքայնությունը տեղ չունի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 

 

Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել
Ամենադիտված