Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան է կազմում պատգամավորների աշխատավարձը տարբեր երկրներում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամեն անգամ, երբ մամուլը գրում է պատգամավորների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին, հասարակության մեծ մասը սկսում է դժգոհել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները «յուղոտ» փողեր են ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե խորհրդարանական աշխատանքի համար ինչպես են վարձրատրվում տարբեր երկրներում:

Այսպես, մեր հարևան Ադրբեջանում Միլի Մեջլիսի նախագահն ամսական 2475 մանաթ աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1270 եվրոյի, նախագահի առաջին տեղակալը՝ 2227.5 մանաթ ( 1142 եվրո) աշխատավարձ է ստանում: Միլի Մեջլիսի պատգամավորը ստանում է նախագահի ամսական աշխատավարձի 70 %-ի չափով գումար՝ 1732.5 մանաթ (888 եվրո)։ Բացի այդ, Միլի Մեջլիսի նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովների և կոմիտեների նախագահները և նրանց տեղակալները, պատգամավորները ստանում են պաշտոնական աշխատավարձի 50 %-ի չափով հավելավճար՝ պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի համար:

Գերմանիայի Հիմնական օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է՝ խորհրդարանի անդամները պետք է այնքան աշխատավարձ ստանան, ինչը կպաշտպանի նրանց անկախությունը: Սա նշանակում է, որ խորհրդարանականները պետք է այնքան վարձատրվեն, որ նրանք այլ եկամուտների կարիք չունենան։ Որպես հաշվարկային թիվ է վերցվել Դաշնային գերագույն դատարանի շարքային դատավորի աշխատավարձը։ «Խորհրդարանական փոխհատուցումը» վերանայվում է ամեն տարի հուլիսի 1-ին, և ներկայումս այն սահմանվում է ամսական մոտ 10 հազար եվրո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է նաև առանց հարկերի միանվագ ծախսերի հավելավճար, որը նախատեսված է հոգալու մանդատի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ գրասենյակային տարածքի և անձնակազմի վարձավճարը: Հավելավճարի չափն ամեն տարի փոխվում ու վերանայվում է: Այս տարի այն կազմել է 4561 եվրո:

Ֆրանսիայում օրենսդիրներն ամսական 7200 եվրո աշխատավարձ են ստանում: Աշխատավարձից բացի, գոյություն ունի նաև «Պաշտոնական ծախսերը ներկայացնող» փոխհատուցում՝ ամսական 5.868 եվրոյի չափով: Վրաստանում պատգամավորների աշխատավարձերը հետևյալ կերպ են բաշխվում՝ խորհրդարանի նախագահը՝ 6.738 հազար լարի աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1870 եվրոյի, նախագահի տեղակալը՝ 6.403 հազար լարի (1770 եվրո): Վրացի պատգամավորի աշխատավարձը կազմում է 4624 լարի (1280 եվրո): Ի դեպ, վրացի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները տարբեր աշխատվարձեր են ստանում: Ռուսաստանում պատգամավորի միջին ամսական աշխատավարձը 467000 ռուբլի է, եվրոյի վերածած՝ այն կազմում է 5720։

Թեև պաշտոնական աղբյուրներում պատգամավորների ու Դումայի նախագահի կամ տեղակալների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ, բայց, ըստ տարբեր աղբյուրների, ռուս պատգամավորները տարեկան 4 անգամ, այսինքն՝ եռամսյակը մեկ նաև պարգևավճար են ստանում: Այն պատգամավորները, որ մայրաքաղաք Մոսկվայում բնակարան չունեն, նաև բնակարանով են ապահովվում: Պետությունը հոգում է նաև ավտոմեքենա չունեցող պատգամավորների տրանսպորտային միջոցի հարցը՝ նրանց հատկացնելով Ford Mondeo կամ Audi մակնիշի ավտոմեքենա:

Եւ այս ֆոնին ՀՀ ԱԺ պատգամավորերկի աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ համեմատած անգամ նախարարների ու մարզպետների աշխատավարձերի հետ, որոնք 1 մլն դրամից ավելի են կազմում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար
Ամենադիտված