Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իր որոշումների մասին չի կիսվում անգամ կողմնակիցների հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը արցախյան կարգավորման հարցում չի կիսվում նույնիսկ իր մերձավոր զինակիցների հետ, վերջիններիս թողել է լիակատար անտեղյակության մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները երեկ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում մի քանի արտառոց հայտարարություններ են արել՝ ապացուցելով, որ իրերի դրությունից ավելի անտեղյակ են, քան ցանկացած մեկը Հայաստանում։

Մասնավորապես, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց սկսել զրոյական կետից։ Թե ինչ է դա ենթադրում, նույնիսկ իրենք չեն պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը եթե տեղյակ էլ է, թե դա ինչ զրոյական կետ է, հարկ չի համարել կիսվել այդ տեղեկություններով կուսակիցների հետ։

Պատգամավորները նաև պատկերացում չունեն, թե որ քարտեզներով է լինելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Խորհրդային ժամանակների տարբեր քարտեզներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները տարբեր են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է ՌԴ ԳՇ քարտեզների մասին, սակայն դրանք որևէ մեկը չի էլ տեսել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ առաջարկներ է ներկայացրել ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ո՞ւմ հետ է Փաշինյանը քննարկել, երբ համաձայնություն է տվել ռուսական առաջարկներին, թե՞ միանձնյա է որոշումը կայացրել։ Քոչարյանն ու Աղաջանյանը միայն դեմքի խելացի արտահայտությամբ, գլուխները տմբտմբացնելով կրկնում էին՝ Հայաստանը շահագրգռված է գործընթաց սկսել։ Ըստ էության, այս իրավիճակը վկայում է, որ կա՛մ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող բանդայի պարագլուխն էլ տեղյակ չէ ոչնչից, նրան էլ հաշվի չեն առնում և չեն տեղեկացնում ոչնչի մասին, կա՛մ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը չի կիսվում մանրամասներով կողմնակիցների հետ։ Ամեն դեպքում, Հայաստանում մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունը չի տիրապետում որևէ լծակի, իր իշխանությունը հանձնել է արտաքին կառավարման, և դեռ շարունակում է ղեկավարել պետությունը իներցիայի և արտաքին ուժերի ցանկությամբ։ Կարիք չկա ասելու, թե այդ հանգամանքը ինչ լրջագույն խնդիրներ է պարունակում Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի համար։ 

Տարոն Կարապետյան

«Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ»
Ամենադիտված