Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկաները գնում են նախկինների ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը միայն այս տարի արդեն երեք անգամ շահել է պետական գնումների խոշոր մրցույթներում:
 
Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
 
Հարցին, թե արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան` քաղաքագետն ասաց.  «Քաղաքական կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է, իհարկե, ցանկացած մարդ՝ անկախ այն բանից՝ նրա հարազատը պաշտոնյա է, ընդդիմադիր գործիչ, թե մեկ ուրիշն է, իրավունք ունի բիզնեսով զբաղվելու: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այսինքն որևէ մեկը չպետք է կաշկանդված լինի միայն այն պատճառով, որ իր հարազատը պաշտոնյա է: Մյուս կողմից՝ գործ ունենք մի երևույթի հետ, որը բացարձակապես կապ չունի Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնես տաղանդի հետ, որովհետև ստացվում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մարդկանց բիզնես տաղանդը սկսվում է «դրսևորվել», երբ նրանց հարազատը դառնում է բարձրաստիճան պաշտոնյա: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին խոսում էր իր որդիների բիզնես ունակությունների մասին: Հարց է առաջանում. այդ ունակություններն ինչո՞ւ առաջացան հենց այն ժամանակ, երբ Քոչարյանը երկրի ղեկավարն էր: Նույն տրամաբանությամբ՝ այդ ինչո՞ւ մինչև հեղափոխությունը կամ մինչև Ալեն Սիմոնյանի բարձրաստիճան պաշտոնյա դառնալը նրա եղբոր բիզնես գործունեության մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէր, ու հանկարծ նա դարձավ շատ հաջողակ բիզնեսմեն ու պետական մրցույթներում սկսեց հաղթող ճանաչվել. ակնհայտ կոռուպցիոն դրսևորում է: Ցավոք սրտի, ամեն օր հավասարության շատ պինդ նշան ենք դնում նախկին քրեաօլիգարխիկ համակարգի և գործող իշխանության միջև, ըստ էության, այլևս որակական որևէ տարբերություն չի էլ մնացել: Ի դեպ, սա դրսևորվում է բոլոր ոլորտներում, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, որովհետև եթե նայեք իշխանության ցուցակներում ինչ անձինք են հայտնվում, ակնհայտ է, որ գնում է հին համակարգի որոշ ներկայացուցիչների սերտաճում գործող իշխանությանը ու «նոր օլիգարխիայի» ձևավորումը: Այդ շարքից է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր պատմությունը»։
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված