Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձմեռ պապից կխնդրեմ, որ մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին.Արթուր Ալեքսանյան. Բացառիկ հարցազրույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական մարզաշխարհի պատմական ոսկե տարին ավարտվում է: Այս տարին հայկական սպորտում կհիշվի որպես օլիմպիական ամենամեծ նվաճման տարի:

2016 թվականի օգոստոսի 16-ին հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 20-ամյա դադարից հետո Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը: Սա հայկական մարզաշխարհի վերջին տարիների ամենամեծ նվաճումն է:

Ոսկե մեդալը Արթուր Ալեքսանյանի կրծքին փայլեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով զոհված Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող շապիկով՝ ի նվիրում հայ զինվորներին:

Արթուր Ալեքսանյանը 2017 թվականը կդիմավորի հայ զինվորի մասին երազանքով՝ սահմանը պաշտպանող բոլոր զինվորները առողջ վերադառնան իրենց տները:

Ներկայացնում ենք հայկական սպորտի ոսկե տարվա վերջին հարցազրույցը օլիմպիական չեմպիոնի հետ:

Արթուր, ինչպիսի՞ տարի էր 2016 թվականը քեզ համար:
 

2016 թվականն իսկապես հրաշալի տարի էր ինձ համար, օլիմպիական բարձունքի տարի էր: Իմ ամբողջ կյանքում կհիշվի 2016 թվականի օգոստոսի 16-ը, այն օրը, երբ ես նվաճեցի օլիմպիական ոսկե մեդալը: 2016-ում բացթողումներ էլ եղան, բայց գտնում եմ, որ օլիմպիական ոսկին փակեց բոլոր այդ բացթողումները:

Երրորդ տարին անընդմեջ ճանաչվում ես Հայաստանի լավագույն մարզիկ: Ի՞նչ է քեզ համարայդ կոչումը:

Պատիվ է երեք տարի անընդմեջ ճանաչվել Հայաստանի լավագույն մարզիկ, ինչի համար շնորհակալ եմ բոլոր ինձ քվեարկողներին: Այս կոչմանը եւ այս նվաճումներին չէի հասնի, եթե չլինեին իմ մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը. նրանց եմ շնորհակալ եմ, որովհետեւ առանց նրանց հաղթանակներ չէի ունենա: Իսկ ամենամեծ շնորհակալությունս Աստծունն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ սպորտին եւ հասել եմ ամենաբարձր տիտղոսին: Զգում եմ, որ կարող եմ շարունակել պատմություն կերտել եւ Հայաստանի պատիվը միշտ բարձր պահել:

Բոլոր հնարավոր մեդալները քեզ հաջողվել է նվաճել, մարզաշխարհում ամենամեծ բարձունքին հասել ես: Քո՝ գյումրեցուդ, հաջողության գաղտնիքը ո՞րն է:

Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչպես է ինձ հաջողվել բոլոր նվաճումները ձեռք բերել սպորտում: Երեւի, առաջ շարժվելու շատ մեծ ձգտում կա իմ մեջ, նորանոր հաղթանակներ ձեռք բերելու, հաղթանակներին հասնելու: Եթե ես իմ առջեւ ինչ-որ նպատակ եմ դնում, այնպես եմ անում, որ հասնեմ իմ նպատակին ցանկացած գնով, նույնիսկ շատ բաներ զոհաբերելով, շատ բաներից ինքս ինձ զրկելով:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Արթուր Ալեքսանյանի կյանքում, Արթուր Ալեքսանյան մարդու մեջ:

Փոփոխությունները միայն դրական են եղել: Ես հասա իմ կյանքի, մարզական կարիերայի ամենաբարձր կետին, սպորտային նպատակին: Իսկ օլիմպիական չեմպիոն դառնալով՝ չեմ կարծում մարդ պետք է փոխվի մարդկային տեսակետից: Ես չեմ տառապում աստղային հիվանդությամբ, ես նույն Արթուրն եմ, նույն մարդը: Չնայած, դա ես չէ, որ պետք է ասեմ, փոխվել եմ, թե ոչ, երեւի ինձ հետ շփվողները կասեն: Բայց, իմ կարծիքով, ես չեմ փոխվել, չեմ մեծամտացել եւ ոչ մեկի վերեւից չեմ նայում:

Անձնական կյանքի ժամանակ մնո՞ւմ է: Անձնական կյանքում փոփոխություն կա՞:

Վերջերս լուրեր էին տարածվել, թե ես ամուսնանում եմ (ծիծաղում է): Անձնական կյանքում ոչ մի փոփոխություն չկա, նման բան չկա, ես չեմ ամուսնացել, չեմ ամուսնանում: Բոլորը զանգում հարցնում են, թե ամուսնացել եմ… Ոչ:

Սիրտդ դեռ ազատ է:

Այո:

Եթե սիրահարվես, ըստ քեզ, կարո՞ղ ես համատեղել սպորտն ու անձնական կյանքը:

Իմ կարծիքով, ես կկարողանամ այդ երկուսը համատեղել: Ինձ մոտ կստացվի: Չեմ կարծում, թե սպորտն ու անձնական կյանքը անհամատեղելի են: Ուղղակի պետք է ունենաս համպատասխան կողակից՝ հասկացող եւ ըմբռնող: Թերեւս, ես կկարողանամ:

Ի՞նչ տրամադրությամբ ես պատրաստվում դիմավորել Նոր տարին:

Տոնական տրամադրություն դեռեւս չկա: Կարծում եմ, պատճառն այն է, որ մինչեւ օլիմպիական տարվա վերջ մեր թիմը մարզումների մեջ եղավ, հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Այն օրերին, երբ բոլորը տոնական եռուզեռի մեջ էին, տոնական առեւտուր, տոնածառ դնել եւ այլն, մենք մարզադահլիճում էինք: Միայն դեկտմերի 27-ին ավարտեցինք մարզումները: Մի քանի օր կհանգստանանք եւ նոր տարում կսկսենք նոր մրցաշրջան, մարզումներ, մրցումներ:

Այս տարի Նոր տարին նշելու եմ ընկերական միջավայրում. ընկերներիս հետ մեկնում եմ Լաս Վեգաս, այնտեղ եմ դիմավորելու 2017 թվականը:

Ամանորի գիշերվա հեքիաթին, խորհրդավորությանը հավատո՞ւմ ես:

Ինչ-որ չափով հավատում եմ:

Արթուր, ի՞նչ երազանքով էիր դիմավորել 2016 թվականը, իրականացա՞վ քո երազանքը:

Նոր տարվա գիշերն անցյալ տարի երազանք չէի պահել, բայց հիշում եմ, որ մինչեւ Օլիմպիական խաղերը չի եղել այնպիսի մի օր, որ օլիմպիական ոսկե մեդալի մասին չմտածեի:

Ի՞նչ երազանքով կդիմավորես 2017 թվականը, ի՞նչ կուզես Ձմեռ պապից քեզ համար:

Ձմեռ պապի գոյությանը հավատացել եմ փոքր տարիքում, մինչեւ 7-8 տարեկանս: Շատ եմ սիրել Ձմեռ պապից նվեր ստանալ: Ինքս էլ սիրում եմ շատ նվերներ անել մարդկանց: Չնայած, որ երբեք Ձմեռ պապ չեմ եղել:

Այս տարի Ձմեռ պապից ինձ համար ոչինչ չեմ խնդրել: Մեր ժողովրդի ու զինվորների համար երազանքով կդիմավորեմ նոր տարին. թող մեր ժողովուրդը խաղաղ երկնքի տակ ապրի, հարուստ լինի, իսկ մեր զինվորները ողջ-առողջ հետ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին:

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»
Ամենադիտված