Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը մոռացել է իր պարտականությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում հետճգնաժամային իրավիճակ է, որը համաշխարհային տնտեսությանը կանգնեցրել է թանկացումների ալիքի տակ։ Թանկացումները չեն շրջանցել նաև Հայաստանը։ Կարծես թե նորմալ է, որ Հայաստանը չի խուսափել թանկացումներից և նորմալ է հետճգնաժամային իրավիճակում հայտնվել նման գնաճի առաջ։ Սակայն կարևոր է նշել այն, որ ի տարբերություն այլ երկրների Հայաստանում գնաճին զուգահեռ չեն ավելանում եկամուտները։ Եթե այլ երկրներում բարձր գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ, ապա Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում գները բարձրանում են, իսկ եկամուտները չեն ավելանում, կամ լավագույն դեպքում՝ շատ ավելի քիչ են ավելանում, քան գնաճն է։ Այստեղից էլ ի հայտ են գալիս այն խնդիրները, որոնք առկա են սոցիալական ոլորտում։ Հայաստանյան իրականության մեջ այսօր աղքատների թիվը օրեցօր ավելանում է, միջին խավը դառնում է աղքատ, իսկ աղքատները դասվում են ծայրահեղ աղքատների շարքին։ Մարդիկ աղքատանում են, որովհետև գնաճին համարժեք փոխհատուցում չեն ստանում։ Որ դրսից թելադրված գնաճը կանխելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, այդպես էլ կա։

Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը թանկացնում է փողը՝ փորձելով ինչ-որ չափով մեղմել գների բարձրացումը։ Բայց սա գործիք է, որը ազդում է ոչ թե կոնկրետ ապրանքի, այլ ապրանքային ընդհանուր շուկայի վրա։ Գնաճի վրա ազդող մյուս գործիքն էլ փոխարժեքն է։ Եթե գնաճին զուգահեռ՝ թուլանում է նաև ազգային արժույթը, թանկացումների տեմպն ավելի բարձր է լինում։ Այս 2 գործիքն էլ հիմա Հայաստանում գնաճի թուլացման օգտին են։

Փողը վերջին մեկ տարում թանկացել է 3 տոկոսային կետով։ Իսկ փոխարժեքներն իջել են նույնիսկ ավելի ցածր, քան գտնվում էին մինչև տնտեսական ճգնաժամը։ Բայց, ինչպես տեսնում ենք, 2 գործիքն էլ գնաճի վրա էական ազդեցություն չեն թողնում։ Ընդհակառակը՝ գնաճը գտնվում է բավական բարձր դիրքում։ Սա նշանակում է, որ սպառողների վրա թանկացումների ազդեցությունը թուլացնելու համար այլ միջոցներ է անհրաժեշտ կիրառել։ Վաղուց ամբողջ աշխարհը գտել է այդ խնդրի լուծման պարզ բանալին. պետք է ավելացնել մարդկանց եկամուտներն այնքան, որպեսզի ծածկի գնաճի ազդեցությունը։ Շատերն այդպես էլ վարվում են՝ ավելացնում են եկամուտները։ Իսկ Հայաստանում ամեն ինչ օդում կախված է, մարդկանց եկամուտները կամ չեն բարձրանում կամ այնքան քիչ են բարձրանում, որ որևէ էական ազդեցություն չկա։

Արտաքուստ Հայաստանում ևս տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում կամ միջին աշխատավարձի աճ։ Ճիշտ է, ոչ այնքան, ինչքան գնաճն է։ Բայց նույնիսկ դա է խաբուսիկ։ Միջին աշխատավարձը պաշտոնապես այս տարի ավելացել է 6,7 տոկոսով։ Տարեկան գնաճը կամ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 6,9 տոկոս։ 0,2 տոկոսային կետով ավելի բարձր։ Գուցե տարբերությունը մեծ չէ, բայց խնդիրը դա չէ։ Աշխատավարձերի երևացող բարձրացումները շատ դեպքերում չեն բերում մարդկանց եկամուտների ավելացման, որովհետև գործ ունենք ոչ թե իրական, այլ վիճակագրական աճերի հետ։ Մեզ մոտ աշխատավարձերը միշտ էլ իրականից ցածր են ներկայացված եղել։ Մարդիկ ստացել են մի աշխատավարձ, հարկային մարմնին ներկայացվել է մեկ այլ աշխատավարձ։ Հիմա մեծամասամբ բարձրանում է հենց այն աշխատավարձը, որը ներկայացվում է հարկային մարմնին։ Իսկ փաստացի վճարվող աշխատավարձը հիմնականում մնում է նույնը։ Սրանից աշխատողների իրական եկամուտների աճ տեղի չի ունենում, թեև արձանագրում ենք հայտարարագրվող աշխատավարձերի բարձրացում։

Ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, այս խնդիրը Հայաստանում կա, ու էական չէ, որ մեզ մոտ ևս վիճակագրորեն ունենք աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանում շատերը պարզապես դուրս են աշխատաշուկայից։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն աշխատում, գործազուրկ են։ Վերջին տվյալներով՝ գործազուրկ է աշխատունակ բնակչության գրեթե 17-18 տոկոսը։ Խոսքը 235-240 հազար մարդու մասին է։ Նրանց եկամուտների վրա աշխատավարձի նույնիսկ ձևական բարձրացումները որևէ ազդեցություն չեն ունենում։ Փոխարենը՝ գնաճի ազդեցությունը միշտ կա ու կա։ Այս մարդիկ կրում են գնաճի ազդեցությունը ու հայտնվում սոցիալապես ավելի ծանր վիճակում։ Նույնը նաև բնակչության մեկ այլ՝ խոցելի խմբին է վերաբերում. Հայաստանում կա մի հսկայական զանգված, որը ո՛չ աշխատում է, և ո՛չ էլ գործազուրկ է։ Այդ մարդկանց եկամուտները կախված են պետությունից։ Բարձր գնաճի հետևանքով նրանք մեծ վնասներ են կրում, բայց եկամտային ավելացում չունեն։ Արդյունքում՝ ստիպված են համակերպվել եղածով, ինչն ավելի է ծանրացնում նրանց սոցիալական վիճակը։ Սրանք այն խմբերն են, որոնց վրա բարձր գնաճի հետևանքները մեղմելու հարցում պետք է աջակցի պետությունը՝ հանձին իշխանության։ Դրա համար կան տարբեր միջոցներ, ինչը կարող է լինել թե՛ եկամուտների ուղղակի ավելացման, և թե՛ ծախսերի թուլացման տեսքով։ Բայց ինչպես տեսնում ենք, չի արվում ինչպես մեկը, այնպես էլ՝ մյուսը։ Այս մարդկանց համար ցանկացած գնաճ արդեն վատ է։

Շատ ավելի վատ է, երբ գնաճը առաջին անհրաժեշտության ապրանքների ու հատկապես սննդամթերքի դեպքում է։ Սննդամթերքի թանկացումը մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հասել է 16 տոկոսի։ Փոխարենը՝ այդ ընթացքում սոցիալական հատվածում եկամուտների ոչ մի ավելացում և ծախսերի ոչ մի կրճատում տեղի չի ունեցել։ Այս մարդիկ դեռ չնչին սոցիալական ու այլ կարգի վճարներից օգտվում են, աշխատանք չունեցողները կամ գործազուրկները դրանից էլ են զրկված։ Միայն այս երկու խմբերը կազմում են բնակչության առնվազն 30-35 տոկոսը։ Սա է պատճառը, որ թանկացումների սոցիալական ազդեցությունը Հայաստանում անհամեմատ ավելի մեծ է, քան բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ կամ ծախսերի կրճատմամբ։ Երբ չի լինում և՛ մեկը, և՛ մյուսը, բախվում ենք աղքատության խորացման սինդրոմի հետ։ Ճիշտ է, այս տարին արդեն ավարտվում է, և անիմաստ է այլևս ակնկալել քայլեր այս խմբերի մեջ մտնող մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով։ Բայց վատն այն է, որ դա հաջորդ տարի էլ չի սպասվում՝ չնայած թանկացումները շարունակվելու են։ Այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել ունենք 9 տոկոսին մոտ գնաճ՝ իր սոցիալական տխուր հետևանքներով։ Իշխանությունը, իհարկե, ցանկության դեպքում կարող էր իրենց պարգևավճարների, բյուջեի հաշվին իրենց նվերներ գնելու փոխարեն աղքատների և ծայրահեղ աղքատների սոցիալական իրավիճակի մասին մտածել, քայլեր ձեռնարկել մարդկանց իրական եկամուտների ավելացման ուղղությամբ սակայն նրանք մոռացել են իրենց իրական պարտականությունների և խոստումների մասին։

Սոնա Գիշյան

www.1or.am

Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ»
Ամենադիտված