Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հաստատվեց ջրի նոր սակագինը: 2022 թվականից, բացառությամբ անապահով խավի, մյուս սպառողները ջրի համար ավելի բարձր գին կվճարեն: Ջրից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում չեն բացառում նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, թե՛ ջրի՝ արդեն հաստատված, թե՛ էլեկտրաէներգիայի՝ հնարավոր թանկացման ազդեցությունը բավականին բացասական է լինելու: «Սա այն ազդեցությունն է, որը բնակչությանը երկու կողմից է հարվածելու: Մի կողմից՝ սպառողի վրա ունենալու ենք թանկ ծախս հոսանքի և ջրի տեսքով: Հաշվի առնենք նաև, որ եկամուտների բարձրացում չի ակնկալվում ու, արդյունքում, մեծ հաշվով, տնօրինվող եկամուտը նորից նվազում է: Այսինքն, այս քայլով ևս աղքատությունը խորացվում է: Մյուս հարվածը բիզնեսի կողմից է: Այսինքն, ջրի և էլէներգիայի սպառմամբ պայմանավորված՝ բիզնեսի ծախսերն ավելանալու են, ու բիզնեսը ստիպված պետք է գների ճշգրտումներ անի, ինչի հետևանքով նորից գնաճ կլինի: Այսինքն, նույն հոսանքի, ջրի գնի պատճառով սպառողն ավելի թանկ է վճարելու մյուս ծառայությունների ու ապրանքների համար: Եթե բիզնեսը կարողանա ճշրգտումներն օպտիմալ կատարել, ավելի քիչ կտուժի, եթե ոչ՝ ազդեցություն կլինի նաև բիզնեսի վրա, ինչը լավ տեղ չի տանի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Խոսելով սակագների արդարացված կամ չարդարացված լինելու խնդիրներից՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, ամեն դեպքում, շատ նրբություններ կան, որոնք ակնհայտ չեն ֆինանսական հաշվետվություններից: Նա շեշտեց, որ այդ հանգամանքից ելնելով՝ նշված առումով դժվար է մասնագիտորեն քննարկել իրավիճակը:

Նաիրի Սրագսյանը միևնույն ժամանակ մատնանշեց ակնհայտ հանգամանքների ու երկրորդ շահագրգիռ կողմի մասին. «Սակագների բարձրացման երկրորդ շահագրգիռ կողմը պետությունն է: Կառավարությունը շահագրգռված է սակագների բարձրացման համար, որպեսզի ավելի շատ հարկեր հավաքի, որպեսզի «քայլողների» համար կարողանան մեքենա ձեռք բերել, այլ ճոխություններ ապահովել: Խոսքը կառավարության փնթիության, ոչ կոմպետենտության պատճառների մասին է: Իրականում չեմ կարող ասել՝ բարձր որակի կառավարման ու ճգնաժամի բացակայության դեպքում կխուսափեի՞նք բարձրացումներից, քանի որ, ամեն դեպքում, կառավարությունն ագահ է և ուզում է շատ հարկ հավաքագրել: Միգուցե ընկերությունները բարձր շահութաբերություն ունենան, բայց կառավարությունը, ամեն դեպքում, հարկերի իր ակնկալվող չափը չհավաքագրելու պարագայում նորից սակագների բարձրացման գնա:

Ընդհանրապես, երբ կառավարությունները որոշակի ծախսեր սպասարկելու ավելի շատ ակնկալիքներ են ունենում, առաջին հերթին «կպնում են» լայն սպառման ապրանքներին ու ծառայություններին: Այդ դեպքում տեղաբաշխվածությունը շատ ավելի ծավալուն է լինում: Այսինքն, եթե հոսանքի գինը 10 դրամով ավելացնեն, դա բոլորի վրա ազդեցության տեսանկյունից փոքր է լինելու, բայց իրենց համար մեծ էֆեկտ է ունենալու: Խոսքը նաև ջրի, գազի, բենզինի ու մյուս վառելիքների մասին է: Հիշենք՝ երբ բենզինը թանկացավ, ասում էին՝ համաշխարհային շուկայում բարելը թանկացել է, հասել պատմական՝ 120 կամ ավելի դոլարի: Հիմա բարելն իջել է 68 դոլար, բայց մենք բենզինի գնի նվազում չունենք: Ընդ որում, դեռ այն ժամանակ իրենց սուտը բռնելով՝ ասում էինք՝ բարելի այդքան թանկացումն ամբողջ բենզինի ինքնարժեքի վրա ընդամենը 10 տոկոսի ազդեցություն է թողնում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս դեպքում ևս գործ ունենք ստերի ու կեղծիքների հետ: Անդրադառնալով նաև ավելի վաղ տրված խոստումներին, թե սակագների բարձրացում չի լինելու, Սարգսյանը շեշտեց. «Այստեղ տեղին է նորից տալ պոպուլիստների, խոսքի արժեք չիմացողների կառավարություն որակումը: Իրականում իրենց բոլոր խոսքերի մերկությունը որոշ ժամանակ անց անմիջապես ապացուցվում է:Հայտարարում են, որ սակագների բարձրացում չի լինելու, ինչին անմիջապես սակագների բարձրացում է հաջորդում: Այդ հայտարարություններն այդ պահին ժողովրդից քվե կորզելու համար էին: Հայտարարել, որ սակագների բարձրացում չի լինելու, իրականում շատ ռիսկային է: Պատասխանատու մարդ լինելու դեպքում կառավարության ղեկավարը կամ անդամը կխուսափեին նման հայտարարություններից, քանի որ սակագների վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ գործոններ կան: Կառավարությունը շատ դեպքերում կարող է դրանց վրա ազդեցություն թողնելու գործիքակազմ չունենալ: Երբ հայտարարվում է, թե սակագների բարձրացում չի լինելու, նշանակում է՝ այդ մարդն անպատասխանատու է ու պոպուլիստ, պարզապես բնակչությունը դա շատ ուշ է հասկանում: Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»:

Ինչ վերաբերում է աղքատությունը նվազեցնելու քաղաքականության արդյունավետության խնդրին, նա հավելեց. «Մենք ականատես ենք լինում աղքատությունը խորացնելու և աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականությանը: Այլ բան մենք չենք կարող տեսնել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե այս կառավարությունը ոչինչ չանի, տանից դուրս չգա ու աշխատանքի չգնա, հայ ժողովրդի ու պետության վիճակը շատ ավելի լավ կլինի: Պետության կառավարումը որոշակի առումով նման է բիզնեսին: Այն ենթադրում է ունեցած ռեսուրսներով խաղադրույքներ կատարել շատ ավելի շահութաբեր վայրերում, ստանալ շահույթ:

Օրինակ՝ եթե նույն երկու անձինք բիզնեսով են զբաղվում, մեկը զարգանում է, մյուսը՝ ոչ, ուրեմն՝ խնդիրը կառավարման մեջ է: Մեկն, ուրեմն, հեռատես է, կարողանում է ճիշտ ներդրումներ կատարել, մյուսն անհեռատես է, քանի որ սխալ ներդրումների պատճառով սնանկացման է գնում: Հիմա մեր կառավարությունը սխալ խաղադրույքներ կատարող է, որևէ ճշգրիտ որոշում կայացնելու ունակ չէ: Վառ օրինակ բերեմ: Հիմա էլ ասում են՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ուզում ենք վերացնել, որովհետև այն, ինչի համար այդ արգելքը սահմանել էին, նպատակին չի ծառայում: Ասում են՝ պատճառն այն է, որ այդ արգելքը Թուրքիայի տնտեսությունը չի էլ նկատել: Երբ արգելքը սահմանում էին, այդ ժամանակ մենք զգուշացրեցինք, որ որոշումը կայացնելուց առնվազն պետք է ինֆորմացիաներ ստանալ, համադրել ու ըստ դրա որոշում կայացնել: Այդ ժամանակ հայտարարեցինք, որ Թուրքիայից Հայաստան ներկրումը իրենց տնտեսության համար 0,2 տոկոս է, ու այդ արգելքը դնելով՝ իրենց վնաս չենք տալիս»:

Շարունակելով՝ Ն. Սարգսյանը շեշտեց, որ իրականում թուրքականը բացառելու ուղղությամբ դեռ վաղուց բոլոր կառավարությունները պետք է աշխատեին, բայց 2020-ի պատերազմի, լոքդաունի ու համաճարակի ծանր հետևանքների ժամանակ նման որոշումն ինքնին խնդրահարույց էր. «Բացի այդ, արգելք սահմանելով՝ կառավարությունը պարտավոր էր գոնե բռնել Թուրքիայից ներկրում իրականացնող բիզնեսի ձեռքն ու ցույց տար փոխարինող շուկաներ, մինչդեռ այդ երկրները փակ էին: Ու այդ պայմաններում պոպուլիստ ու անհասկացող կառավարությունն ընդամենը հանրային տրամադրությունները ժամանակավոր բարձրացնելու համար այդ հիմար քայլին գնաց, ու հիմա ուզում են «հետադարձ» անել, թեպետ այժմ ավելի վտանգավոր քայլի են գնում: Ինչո՞ւ, որովհետև տնտեսությունը հարմարվել է: Բիզնեսը վարկերով, պարտքերով նոր սարքավորումներ ձեռք բերեց, ներմուծվող որոշակի ապրանքներ սկսեցին տեղում արտադրել: Այդքանից հետո, եթե նորից թուրքական շուկան բացեն, էժան ապրանքը լցվի Հայաստան, 2020-ին տուժած բիզնեսները 2021-ին մի հատ էլ կտապալվեն: Սա չհասկանալով որոշումներ կայացնելու վառ օրինակներից մեկն է, ու այս քաղաքականությունն անընդհատ մեր տնտեսությանը դեպի անկում է տանում: Իսկ անկումը միանգամից չի լինելու, քիչ-քիչ է ազդեցությունը լինելու, բայց ընթացքն, ի վերջո, զրոյական կետի է բերելու: Շատերն անգամ չեն ուզում հասնել 0-ական կետին ու գնում են երկրից. տեսնում եք արտագաղթի տեմպերը»:

Նաիրի Սարգսյանը, սակայն, այս պարագայում դեմ է թոշակներն ու նպաստները բարձրացնելու գաղափարին: Նրա խոսքով, ըստ էության, դրանից ո՛չ պետության բեռն է նվազելու, ո՛չ էլ բնակչի հոգսերն են թեթևանալու. «Շատ ավելի լավ կլինի այդ գումարները տնտեսության մեջ ներդնել: Օրինակ՝ որևէ համայնքում ծախսեր կատարելով՝ մի աղբի վերամշակման գործարան բացել՝ աշխատատեղ ապահովելով նույն թոշակառուի ընտանիքի կամ նպաստառուի համար: Դրանով պետության բեռը կկրճատվեր, իսկ մարդիկ ոչ միայն ավելի մեծ գումարներ տնօրինելու, այլև աշխատելու հնարավորություն կունենային: Ավելի լավ է հինգ տարվա մեջ հրաժարվել թոշակներ ու նպաստներ բարձրացնելուց, այդ գումարներն ուղղել ներդրումներին: Այդ դեպքում, հավաստիացնում եմ, հինգ տարի հետո անգամ թոշակների բարձրացման անհրաժեշտություն չի լինի. բայց նշված բանաձևերը չեն կիրառվում»:

Ինչ վերաբերում է զուգահեռ արվող պետական ծախսերին ու սոցիալական անարդարության խնդրին, նա ընդգծեց. «Իշխանությունը տհաս է, բերել է բյուջեի նախագիծ, որն աղերս չունի հետպատերազմյան, հետկորոնավիրուսային և հետճգնաժամային իրավիճակների հետ: Կառավարության նիստին հրատապության կարգով Կապանի դատարանի շենքի վերանորոգման համար գումար են դուրս գրում, բայց մեր զինվորների կացարանները չեն վերանորոգում, նրանք էլ ստիպված առանց կտուրի են քնում: Կալանավայրերը, նաև ՊՆ-ի վարչական շենքն ու այլ նախարարություններ վերանորոգում են, բայց նորից չեն գնում սահմաններ, մինչդեռ պետությունն սկսվում է սահմանային անվտանգությունից:

Բացի այդ, շուտով ձմեռ է գալու, ու Սյունիքի մարզից Հայաստան մտնող բեռները շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ այլընտրանքային ճանապարհը բանուկ չի լինելու: Եթե բախտներս չբերի ու այդ ընթացքում զուգահեռ նաև Լարսը փակվի, Հայաստանում սննդի ու տարբեր ապրանքների դեֆիցիտ ենք ունենալու, հիշելու ենք 1990-ականները, երբ մարդիկ հացի համար հերթ էին կանգնում: Այսպիսի լուրջ վտանգներն ու մարտահրավերները չկանխատեսելով՝ վարչական շենքեր են վերանորոգում: Սահմանի նկատմամբ ունեցած վերոնշյալ վերաբերմունքի, բյուջեի նման ծախսերի տեսանկյունից մենք արդեն իսկ անարդար ենք և՛ թոշակառուի, և՛ նպաստառուի, և՛ ամբողջ բնակչության հանդեպ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվել
Ամենադիտված