Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երեկ հրաժեշտ էր տալիս պետական գործիչ, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին։ Տարագրության մեջ մոտ երկու տասնամյակ անցկացրած գործչի դին Հայաստան տեղափոխվեց մահից 50 օր անց միայն, և այսօր կհուղարկավորվի Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կյանքով մեկ Սիրադեղյանին պարտական Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի նախկին նախարարը իր պաշտոնավարման օրոք Հայաստան չվերադառնա, ապա և ձգձգեց նրա աճյունի տեղափոխումը։ Կառավարական հանձնաժողովը հրաժարվեց նաև Երրորդ հանրապետության առանցքային գործիչներից մեկին Պանթեոնում հուղարկավորելու պահանջը կատարելուց։

Երեկ էլ, մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության կարկառուն ներկայացուցիչները Օպերայի և բալետի թատրոնի շենքում մասնակցում էին հոգեհանգստի արարողությանը, պարզվեց, որ Վանո Սիրադեղյանի հետախուզումը նույնիսկ դադարեցված չէ Ինտերպոլի կայքում։ Լրագրող Արայիկ Մանուկյանն էլ երեկ ցնցող մի դեպքի մասին էր ստիպված պատմել։

Նա դեռ հոկտեմբերի 20-ին դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ կոչ անելով Սիրադեղյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 13-ին, կամ մեկ այլ պատեհ օր հեռուստատեսությամբ ցուցադրելու իր հեղինակած «Վանո Սիրադեղյան. ձեռքդ ետ տար ցավի վրայից» տեսաֆիլմը՝ կառուցված Վանո Սիրադեղյանի արձակի և հրապարակախոսության հիման վրա:

Միայն երեք շաբաթ անց՝ նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը բարեհաճել էր արձագանքել, թե Հանրային հեռուստաընկերությունը կդիտարկի տեսաֆիլմի ցուցադրությունը: Տեսաֆիլմը մինչ օրս չի ցուցադրվել։ Նիկոլ Փաշինյանի պահանջո՞վ, թե՞ այլ պատճառով, հայտնի չէ։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, իր իշխանության մեջ ծվարած անձինք հոգեբանական դիսկոմֆորտ են զգում անգամ մահացած Սիրադեղյանից, ձգտում հնարավորինս հեռու մնալ նրա անունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուրացում։ Թեպետ, գործող իշխանություններն այնքան բան են ուրացել, որ այս մի ուրացումն առանձնապես ապշելու բան չէ։

Սարգիս Պետրոսյան

Թեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ
Ամենադիտված