ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Մոր աչքի առջեւ ծեծելով սպանել են հայտնի լեզվաբան Մեյթիխանյանի ամուսնուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: Երեկ նրա հոգեհանգիստն էր: Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին:

Մեզ հաջողվեց մանրամասներ պարզել: Խաչատրյանն իր «Ֆորդ տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթեւեկող ավտոմեքենա: Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, առանց տոնը բարձրացնելու նկատողություն արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար:

Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը: Նրանք իջել են ավտոմեքենայից եւ կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին: Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որը մեքենայում է եղել: Նա դուրս է եկել եւ հարվածել է հայհոյողին:

Ծեծկռտուք է սկսվել: Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գ;խին ծանր երկաթե ձողով, սպանել են նրան մոր աչքի առջեւ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել:

Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ: Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել են հարսանիքի եւ մի քանի մեքենայով վերադառնում էին: Նրանցից մեկը դատական ակտերի կատարման ծառայության աշխատակից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular