ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկանյանը կվերցնի պատրաստի կուսակցությունը, ոչ թե կստեղծի նորը.«Չորրորդ իշխանություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ «Ազատության» հետ զրույցում օսկանյանը հայտարարել էր. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավականին առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»:
Սակայն այս հայտարարության մեջ հատկանշական են Օսկանյանի խոսքերը, թե ինքը դեռ պատրաստ չի հայտարարելու, որ «ստեղծվում է կուսակցություն»:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ունենալ, սակայն քաղաքական ուժը զրոյից ստեղծելը լուրջ խնդիր է, եւ հետո՝ տեւական ժամանակ է պահանջում փաստաթղթային ու տեխնիկական շատ այլ առումներով: Եվ հիմա, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվում է ավելի հեշտ տարբերակ՝ որեւէ «մարդ-կուսակցության» հետ պայմանավորվելու եւ վերանվանելու մասին. այսպես տեխնիկապես հեշտ է ու նաեւ հնարավորություն է տալիս պատրաստ լինել առաջիկա ԱԺ ընտրություններին:
«ՉԻ» աղբյուրները չեն բացառում, որ այդ «մարդ-կուսակցությունը» լինի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Պատահական չէ, որ Օսկանյանը խոսելով նոր կուսակցության մասին, դեռ չի հայտարարում դրա անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular