ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է.«Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետև դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը և հասարակությունը։ Բայց միայն ամբողջատիրական և հետամբողջատիրական երկրներում են ղեկավարներն այնպես դողում իրենց աթոռների վրա, որ այլ բաների մասին դժվարությամբ են կարողանում մտածել, միայն այդպիսի երկրներում է, որ հասարակությունն «իմունիտետ» չունի «ստալինիզմի» հանդեպ, և հակառակը ՝ մեծամասնությունն իր երազանքները ներկայացնում է հետևյալ տեսքով՝ «մի հատ հայրենասեր մարդ գար, բռունցքը սեղանին խփեր, աճեն ինչ դզեր»։ 25 տարի «բռունցքը սեղանին խփելը» ստացվում է, բայց ոչ՝ «դզելու» համար»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular