ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Ուշագրավ զրույց Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջև

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշտոնանկ անի: Արդյոք Օհանյանը պատրաստվո՞ւմ է առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն անհեթեթ լուրեր, փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Ո՛չ ավել բառ, ո՛չ ավել պատասխան»: Ապրենք, կտեսնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular