ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Անընդհատ իրավաբանական հանրության կողմից բարձրաձայնվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի չարաշահման, հաճախ՝ կալանքը որպես պատժի միջոց կիրառելու դեպքերի մասին: Օրենքի պահանջը շատ պարզ է՝ այլ խափանման միջոցները պետք է գերակայեն, իսկ կալանքը պիտի լինի բացառություն, սակայն ներկայում Հայաստանում գործնականում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում:
 
Վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանում առկա է տնտեսական աճի տեմպերի նվազում, հարկահավաքի ցուցանիշների նվազում: Դրա պատճառների մասին տարբեր վարկածներ կարող են դիտարկվել, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ պատճառներից մեկը գործարարների նկատմամբ քրեական հետապնդումների, կալանքների թվի աճն է: Այդ մասին «Փաստի» հետ զրույցում ոչ մեկ անգամ ահազանգել են թե՛ տնտեսագետներ, թե՛ իրավաբաններ:
 
Ընդ որում, այդպիսի դեպքերի պակաս չկա: Այսպես, օրինակ՝ գործարար Կարեն Հակոբյանը կալանավորված է արդեն 60 օրից ավելի: Կարեն Հակոբյանը նախկինում որևէ արարքի համար չի հետապնդվել, միշտ ներկայացել է քննչականի պահանջով, չի թաքնվել, չի խոչընդոտել, բայց կալանավորված է: Դատարանները, չնայած նրան, որ ակնհայտորեն կալանքի երկարաձգման հիմքեր առկա չեն, պարզապես խուսափում են այլ խափանման միջոց կիրառելուց:
 
Պետք է նշել, որ Կարեն Հակոբյանը զբաղեցնում է օտարերկրյա ներդրում հանդիսացող «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը, այդ ընկերությունում աշխատում են հարյուրավոր մարդիկ, բայց նշվածը ևս պարզապես անտեսվում է:
 
Հակոբյանի փաստաբաններից տեղեկացանք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս. Պետրոսյանի՝ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու որոշման դեմ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular