ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վքեր են եղել Երևանից Բաքու մեկնողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեղեկացրել են,որ երեկ Երևանից Բաքու չարթերային թռիչք է կատարվել. տեղեկությունը հաստատել էին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում, չմանրամասնելով սակայն, թե ովքեր են եղել օդանավում:

Sputnik-ի տեղեկություններով, Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում: Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular