ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ը, վիրավnր կա․ Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Զաքյան փողոցի թիվ 6-րդ շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հունանյանի վարած «Mercedes GLE53» մակնիշի «80 DH 008» համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Ալբերտ Գալստյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 
Մինչ պարեկների դեպքի վայր ժամանումը՝ «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին, իսկ վարորդ Դ. Հունանյանը դեպքի վայրում ներկայանում էր, որ ինքը դատավորի օգնական է և համարները հանել է, որպեսզի թե՛ անցորդները, թե՛ ԶԼՄ-ները իր ավտոմեքենայի համարներով չլուսաբանեն, մարդիկ , իր հարազատներն ու ծանոթները չիմանան, որ ինքը ավտովթարի մեջ է հայտնվել, սակայն գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորներից հետո ինքնական համարները տեղադրեց ավտոմեքենայի վրա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ իր վարորդական իրավունքի վկայականը ժամկետանց է եղել և տարիներ առաջ նա նույնպես մասնակցություն է ունեցել մեկ այլ ավտովթարի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular