ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայծակնային արագությամբ վատացել է․ մանրամասներ՝ 13-ամյա աղջկա մահվանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ երեխա է մահացել։

Oragir.News-ի տեղեկություններով երեխան հիվանդանոց է ընդունվել երեկ՝ միջին ծանրության վիճակում։ Անցել է բոլոր հետազոտությունները։ Առաջին բուժօգնության գործողությունների ֆոնին երեխայի վիճակը համեմատաբար բարելավվել է։

Հիվանդանոց ընդունվելու պահին՝ 13 ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան 06։20-ի սահմաններում՝ երեխայի վիճակը կտրուկ, կայծակնային արագությամբ վատացել է։ «Վանաձոր» ԲԿ-ում իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին՝ աճել է պրոգրեսիվով վատացում, ինչը հանգեցրել է երեխայի մահվանը։

Թե որն է երեխայի մահվան պատճառը, դեռ պարզ չէ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը շատ միանգամից է տեղի ունեցել և բոլորի համար հանելուկ է, թե ինչն է հանգեցրել մահվան։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular