ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն ավելի քան կրկնապատկել է Հայաստանում «քաղաքացիական նախագծերի» ֆինանսավորումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ավելի քան 7 միլիոն դոլար են հատկացրել 2024 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում «ազատ և արդար ընտրությունների» աջակցմանն ուղղված նախագծերի համար, պարզել է rt.com-ը։ Վաշինգտոնը կֆինանսավորի դրամաշնորհներ ուղղված երկրում «քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների» զարգացմանը:

Ինչպես հետևում է ԱՄՆ կառավարության ծախսերի բացահայտման պորտալից, ԱՄՆ ՄԶԳ-ն 3,9 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում Ընտրությունների և քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումին  ծրագրեր իրականացնելու համար: Նախաձեռնություններն ուղղված են «ընտրությունների անցկացման բարելավմանը, ինչպես նաև քաղաքական գործընթացների մասնակիցների կարողությունների ամրապնդմանը»։

Եվս 3 մլն դոլար կստանա Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտը։ Նախագիծը նախատեսում է «բարելավել մարդու իրավունքները և արձագանքել, կանխել խախտումները»: Երկու ծրագրերն էլ նախատեսված են իրականացնել մինչև 2029 թվականի հոկտեմբերի վերջը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է նաև մի շարք դրամաշնորհների մասին, որոնք ուղղված են հայ հասարակության որոշակի սոցիալական խմբերին։ Այսպես, 172 հազար դոլար է հատկացվել հատկապես գյուղական համայնքներից և բնակչության անապահով խավերից «հայ երիտասարդության հզորացմանը»։ Առաջարկվում է բարելավել նրանց քաղաքական գիտակցությունը ձեռներեցության և սոցիալական նորարարության ոլորտում հմտությունների զարգացման միջոցով: ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է ևս 46 հազար դոլար ծախսել Հայաստանում կանանց կազմակերպությունների «կայունությունը բարձրացնելու համար»։ Այս նախագծերը պետք է ավարտվեն համապատասխանաբար մինչև 2026 թվականի վերջը։

Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանում քաղաքական և մարդու իրավունքների ծրագրերի ֆինանսավորման ավելացումը տեղի է ունենում երկու երկրների կառավարությունների միջև համաձայնության ֆոնին, որով նախատեսվում է կրկնապատկել ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրերի ֆոնդը հանրապետությունում, և այն 120 միլիոն դոլարից հասցնել մինչև 250 միլիոնի:

Rt.com-ի հետ զրույցում Ժամանակակից պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նշել է, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ակտիվության աճը հայկական ուղու վրա կապված է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ցանկության հետ: «Նկատի ունեցեք, թե ինչպես է աճել բրիտանացիների Հայաստան այցելությունների հաճախականությունը, մասնավորապես հիշեք MI6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի այցերը։ Իսկ ԱՄՆ-ում նոր վարչակազմի գալուստով Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու քաղաքականությունը չի փոխվի՝ դա անգլո-սաքսոնների մեծ խաղի տարրն է։ Հավատարիմ ակտիվիստներ դաստիարակելն ու ընտրությունների վրա ազդելն արդեն դարձել է նրանց ոճը, նրանք ամենուր գործում են այդ կերպ»,- նշել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular