ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նովայա գազետա»-ի նախկին գլխավոր խմբագիր Մուրատովը հնարավոր է, որ Ռուսաստանից մեկնել է Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նովայա գազետա» հրատարակության նախկին գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը լքել է Ռուսաստանը իր նախկին աշխատակից Կիրիլ Մարտինովի գործով հարցաքննությունից հետո, հայտնել է ՏԱՍՍ-ը, գրում է Glavny.tv-ն։ Համացանցում հաղորդագրություններ են հայտնվել լրագրողի Հայաստան հնարավոր մեկնելու մասին։

Գործակալության տվյալներով դեկտեմբերի 6-ին Քննչական կոմիտեն լրագրողին հարցաքննել էր որպես վկա։ Իսկ Մուրատովի նախկին տեղակալ Կիրիլ Մարտինովը հետախուզվում է անցանկալի կազմակերպության գործունեության համար, թղթակիցը միջազգային հետախուզման մեջ է: «Դրանից հետո նա մեկնել է արտերկիր»,- հայտնել է աղբյուրը։

2021 թվականին Դմիտրի Մուրատովը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, որը անհրաժեշտ պայման է ժողովրդավարության և կայուն խաղաղության համար»։

2023 թվականի սեպտեմբերին լրագրողը համալրվել էր Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցուցակը։ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Մուրատովը տարածել է օտարերկրյա գործակալների կողմից գրված նյութեր, ինչպես նաև օգտագործել է արտասահմանյան ռեսուրսներ հրապարակելու տեսակետներ, որոնք խաթարում են Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների քաղաքական որոշումների հեղինակությունը։ Այնուհետև լրագրողը բողոքարկել էր նախարարության որոշումը, սակայն դատարանը հայցը չէր բավարարել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular