ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Հայրապետ Գալստյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մահացել է  անվանի բժիշկ-գիտնական, ավագ ընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:

Նա ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։ ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:

Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:

Բժշկագիտության նահապետը ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, ով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ։ 

Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ 

Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,- գրել է նա։

Հայրապետ Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին ժամը 18:00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը դեկտեմբերի 17-ին նույն վայրից:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular