ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
 
Այս տեղեկությունը ոչ միայն չէր հերքվել, այլև ընդամենը մի քանի օր անց իշխանություններն արգելել էին ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, որը ժամանել էր ծնողների գերեզմանին այցի: Այս հանգամանքը Ռուսաստանից շտապեցին գնահատել որպես «բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»: Թե որքանով էր այս արգելքը կապված մեր նշած ցուցակի հետ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ իշխանամերձ «արևմտյան»՝ այսպես կոչված՝ «սորոսական» շրջանակները էյֆորիայի մեջ էին Միհրանյանին Հայաստան չթողնելու փաստից: Ավելին, «քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից:
 
Ի մասնավորի, նրանցից մեկը երեկ հայտարարել էր, թե պետք է արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան: Կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular