ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ապաշնորհ են, այլ նաև ուղղակի սադրանքի են նմանվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

riamo.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հետապնդում են ոչ թե հանրապետության, այլ արտաքին խաղացողների շահերը, ինչպիսիք են Ֆրանսիան կամ ԱՄՆը, riamo.ruի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Հաղորդակցության կառավարման ինստիտուտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Սիպրովը։ «Գուցե Փաշինյանը միտումնավո՞ր է ագրեսիայի հրահրում Ադրբեջանին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է նա հետապնդում։ Միգուցե նա գործում է՝ ելնելով ոչ թե Հայաստանի, այլ այնպիսի արտաքին խաղացողների շահերից, ինչպիսիք են Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը։
 
Փորձագիտական հանրությունը քննարկում է, թե որքանով են անկախ նրա որոշումները՝ հատկապես կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու որոշման հետ», ասել է Սիպրովը։ Նա նաև հավելել է, որ մեկ այլ մտահոգիչ միտք էլ է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը փորձում է հայկական տարածքի մի մասը փոխանակել իր ռեժիմի քաղաքական նախապատվություններով։ «Թուրքիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային ավելի հարմար է շփվել թուլացած Հայաստանի հետ, և նրանք կարող են շահագրգռված լինել Ադրբեջանի հզորացմամբ։ Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ապաշնորհ են, այլ նաև ուղղակի սադրանքի են նմանվում», - նշել է քաղաքագետը։ Սիպրովի կարծիքով, երբ որևե երկրի վարչապետը սկսում է դուրս տալ այնպիսի տարօրինակություններ, որոնք կարող է հասկանալ նույնիսկ տարրական դասարանի աշակերտը, ապա դա վկայում է նրա մասնագիտական սահմանափակ պիտանիության մասին։
 
«Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանն սկսել է խոսել Հայաստանի համար խորհրդային ժամանակների սահմանների սկզբունքային կարևորության մասին։ Այստեղ հարց է ծագում՝ մի՞թե ակնհայտ չէ, որ առանց սահմանների պետությունը սկզբունքորեն անհնար է։ Արժե նաև մեկ այլ հարց տալ՝ արդյո՞ք խորհրդային ժամանակներից ի վեր փոխվել են Հայաստանի պետական սահմանները։ Ակնհայտորեն՝ ոչ: Այսինքն,անհասկանալի է, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը։ Իհարկե, ցանկացած պետության համար իր գոյության հիմքում սահմանների անձեռնմխելիությունն է», հայտարարել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, բայց նաև նոր տարածքներ ձեռք չի բերել։
 
«Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը։ Հավանաբար, Փաշինյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը վերահսկողության տակ կառնի «Զանգեզուրի միջանցքը», որն անցնելու է հայկական տարածքով և կապելու է հիմնական Ադրբեջանը նրա էքսկլավի հետ։ Սակայն Ադրբեջանի կողմից նման մտադրությունների մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է քաղաքագետը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular