ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին փոխանցել են,որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական «կոռուպցիոներների» եւ հատկապես՝ Երեւանի քաղաքապետի դեմ եւ հայտարարություններ արել: Մանավանդ՝ ԱՆԻՖ-ի թեման է արծարծել, պահանջելով գոնե թիմին հայտնել, թե ովքեր էին մեղավոր, որ բյուջեից այդքան գումար վատնվեց։ Մեզ պատմեցին, որ Դավոյանն այդ զեկույցից հետո ինքն է հայտնվել ոմանց թիրախում:

Որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել, որ փողատերերի ու ինչ-որ կասկածելի շրջանակների հետ է շփվում եւ դրա արդյունքում առանձնատուն է ձեռք բերել՝ լողավազանով, որն իր անունով չի գրանցել, բայց հաճախ է լինում այնտեղ: Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 20․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular