ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիարդատերերի շաբաթը. Վարդանյանին ցմահ ազատազրկում, Բակալչուկի կինոն, մեղադրանք Աբրամովիչին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի դատախազությունը 45 նոր մեղադրանք է առաջադրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի համար նրան սպառնում է ցմահ ազատազրկում, Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը որոշել է ֆիլմ նկարահանել մարկետպլեյսի «դարաշրջանի» մասին։ Դմիտրի Ռիբոլովլևը կարող է ձեռք բերել բրազիլական «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբը: Մոլդովայում Ռոման Աբրամովիչին մեղադրել են նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ forbes.ru-ն ներկայացրել է  Ռուսաստանի խոշորագույն գործարարների մասնակցությամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։

Ադրբեջանի դատախազությունն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով 45 նոր մեղադրանք է առաջադրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրա փաստաբաններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ եթե ձեռնարկատերը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները ներկայացված են ադրբեջաներեն գրված 100 հատորով, որոնք ունեն ընդհանուր 25000 էջ։ Միևնույն ժամանակ, գործի նյութերը թաքցվում են հանրությունից և անձամբ մեղադրյալից պատճառաբանելով, որ դրանք վերաբերում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը։ Բացի այդ, մեղադրյալին և նրա պաշտպանությանը չեն տրամադրվել գործի նյութերի պատճենները և նրանց թույլատրվել է միայն դիտել նյութերն առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամանակով և առանց նշումներ անելու իրավունքի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular